Էպանոմի (հուն․՝ Επανομή, մինչ 1940 թվականը՝ Επανωμή[1]), քաղաք հյուսիսային Հունաստանում՝ Սալոնիկի արվարձանն է։ Թերմաիկոս համայնքի պատմական կենտրոնն է՝ Կենտրոնական Մակեդոնիայում՝ Սալոնիկի ծայրամասային շրջանում[2]։ Գտնվում է ծովի մակարդակից 50 մետր բարձրության վրա՝ Թերմաիկոս ծոցի հարավ-արևելյան ափին, Պերեա քաղաքից 9 կմ հարավ, Սալոնիկ կենտրոնից 27 կմ հարավ և Մակեդոնիայի միջազգային օդանավակայանից 15 կմ հարավ-արևմուտք։ Տարածքը 78,716 քառակուսի կմ է։ Բնակչությունը 8979 մարդ է՝ ըստ 2011 թվականի մարդահամարի։

Փոքր քաղաք
Էպանոմի
հուն․՝ Επανομή
Դրոշ
Հունաստան

ԵրկիրՀունաստան Հունաստան
ԲԾՄ50 մետր
Բնակչություն8377 մարդ (2021)
Հեռախոսային կոդ239
Փոստային դասիչ575 00
Էպանոմի (Հունաստան)##
Էպանոմի (Հունաստան)

Պատմություն խմբագրել

Հունաստանի երկրորդ հանրապետության ժամանակաշրջանում Հունաստանի Կոմունիստական կուսակցությունը Էպանոմիում կազմակերպել էր գյուղացիական կոնֆերանս, որին ներկա էին գյուղական ժողովների և հանրահավաքների ժամանակ ընտրված տասնյակ պատվիրակներ։ Էպանոմիում ստեղծվել էր գյուղացիական միություն, որը կազակերպում էր Ագրարային կուսակցության կողմնակիցների ձեռքում գտնվող տեղական վարչության կողմից սահմանված մեղավորության և տուգանքների դեմ ցույցեր և հանրահավաքներ։ Դրանց մասնակցում էր ավելի քան 500 գյուղացի։

Բնակչություն խմբագրել

Թվական Բնակչություն, մարդ
1991 5365[3]
2001 6885[3]
2011 8979

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Επανομή (Θεσσαλονίκης)» (հունարեն). ΕΕΤΑΑ. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 28-ին.
  2. «Επανομή (Θεσσαλονίκης)» (հունարեն). ΕΕΤΑΑ. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 28-ին.
  3. 3,0 3,1 «Μόνιμος και Πραγματικός Πληθυσμός της Ελλάδος. Σύνολο Ελλάδος, νομοί, δήμοι/κοινότητες, δημοτικα/κοινοτικά διαμερίσμα και οικισμοί. Απογραφές πληθυσμού 2001 και 1991» (հունարեն). Ελληνική Στατιστική Αρχή. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 22-ին.