Էոժեն Փափազյան

դաշնակահար

Էոժեն Փափազյան (1887, Իզմիր, Զմյուռնիայի սանջակ, Այդինի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - 1963, Ալեքսանդրիա, Եգիպտոս), հայ դաշնակահար, հասարակական գործիչ։

Էոժեն Փափազյան
Հիմնական տվյալներ
Ծնվել է1887
Իզմիր, Զմյուռնիայի սանջակ, Այդինի վիլայեթ, Օսմանյան կայսրություն
Երկիր Եգիպտոս
Մահացել է1963
Ալեքսանդրիա, Եգիպտոս
Մասնագիտությունդաշնակահար

Կենսագրություն խմբագրել

Էոժեն Փափազյանը ծնվել է 1887 թվականին Էրզրումում (ներկայում՝ Թուրքիայում)։ 1895 թվականին տեղափոխվել է Ալեքսանդրիա, ստացել երաժշտական կրթություն։ Տասներկու տարեկանում հանդես է եկել մենահամերգով։ Ավարտել է Փարիզի «Էքոլ նորմալ» երաժշտական բարձրագույն դպրոցը (դասատու՝ Ա. Կորտո)։

Մշակել է նոտագրության նորարարարական՝ 6-տող համակարգ՝ ձերբազատվելով ալտերացիայի նշանների ավելորդ ծանրաբեռնվածությունից, որը համարվել է նմանօրինակ մտահղացումներից լավագույնը։

1911 թվականից դասավանդել է Ալեքսանդրիայի կոնսերվատորիայում (նրա բազմաթիվ սաներ դարձել են անվանի դաշնակահարներ)։ Հանդես է եկել նաև որպես կոնցերտմայստեր, կազմակերպել համերգներ։

Հեղինակել է ջութակի, դաշնամուրի համար նախատեսված, խմբերգային և այլ ստեղծագործություններ։ Փափազյանի նախաձեռնությամբ հիմնադրվել է Եգիպտոսի երաժշտական ընկերակցությունը։

Էոժեն Փափազյանը մահացել է 1963 թվականին Ալեքսանդրայում (Եգիպտոս)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։