Ալտերացիա (երաժշտություն)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալտերացիա (այլ կիրառումներ)

Ալտերացիա (լատին․՝ alterare — «փոփոխություն»).

  • հիմնական հնչյունաշարի աստիճանների (դո, ռե, մի, ֆա, սոլ, լա, սի) բարձրության փոփոխումը մեկ կամ երկու կիսատոնով։

Ալտերացիաի նշաններն են՝

  • # (դիեզ), որ նշանակում է կես տոնով բարձրացում,
  • ♭ (բեմոլ)՝ կես տոնով իջեցում,
  • X (դուբլ–դիեզ)՝ երկու կիսատոնով բարձրացում)
  • ♭♭ (դուբլ–բեմոլ)՝ երկու կիսատոնով իջեցում։

Ալտերացիաի դեպքում հնչյունի հիմնական անվանը միանում է ալտերացիաի նշանի անվանումը (օրինակ, սի-բեմոլ)։ Ալտերացիաի վերացումը նշվում է (բեկար) նշանով։

  • Լադի անկայուն հնչյունների բարձրացումը կամ իջեցումը կես տոնով՝ ձգտողականությունը սրելու նպատակով։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալտերացիա (երաժշտություն)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 191