Էնրիկո Ալբանեզե (իտալ.՝ Enrico Albanese, մարտի 11, 1834(1834-03-11), Պալերմո, Իտալիայի թագավորություն - մայիսի 5, 1889(1889-05-05), Նեապոլ, Իտալիա), իտալացի վիրաբույժ։

Էնրիկո Ալբանեզե
Ծնվել էմարտի 11, 1834(1834-03-11)
ԾննդավայրՊալերմո, Իտալիայի թագավորություն
Մահացել էմայիսի 5, 1889(1889-05-05) (55 տարեկան)
Մահվան վայրՆեապոլ, Իտալիա
Քաղաքացիություն Իտալիայի թագավորություն
Մասնագիտությունվիրաբույժ

Կենսագրություն

խմբագրել

Էնրիկոն ծնվել է 1834 թվականի մարտի 11-ին, Իտալիայի Պալերմո քաղաքում։ Ուսումնասիրել է բժշկություն Ֆլորենցիայում՝ Ռեմոլիի ղեկավարությամբ։

1855 ստացել է բժշկության դոկտորի աստիճան, 1858 թվականի ընդգրկվել է Պալերմոյի համալսարանի անատոմիայի բաժնի ասիստենտ, որիտեղ ավելի ուշ նշանակվում վիրաբուժության պրոֆեսոր և գլխավորում էր համալսարանական կլինիկան։

Նա եղել է Ջուզեպպե Գարիբալդիի վիրաբույժը և մասնակցել 1860 թվականի, 1866 թվականի և 1867 թվականի արշավներին։ Տպագրել է «Պրակտիկ վիրաբուժության նշումներ» (իտալ.՝ Notizie di chirurgia pratica, Պալերմո, 1869), «Պալերմո թագավորական համալսարանի վիրաբուժական կլինիկա» (իտալ.՝ Clinica Chirurg, della R. universitа di Palermo, Պալերմո, 1871)։

Երկար տարիներ ընթացքում նա տպագրել է մասնագիտական թերթում (իտալ.՝ Gazz. clinica dello spedale civico di Palermo), որտեղ տպագրվել են իր աշխատանքներից շատերը։

Էնրիկո Ալբանեզեն մահացել է 1889մայիսի 5-ին, Իտալիայի Նեապոլ քաղաքում։ Նա հուղարկավորված է Պալերմո քաղաքի Սուրբ Մարիամի և Հիսուսի գերեզմանոցի դամբարանում։ Իր հայրենի քաղաքի փողոցներից մեկը կոչվել է նրա պատվին և այնտեղ տեղադրվել է վիրաբույժի կիսանդրին։ Բացի այդ, սիցիլիական մի հիվանդանոց կրում է իր Ալբանեզե անունը։

Աղբյուրներ

խմբագրել
  • «Ալբանեզե». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Մատենագրություն

խմբագրել
  • Carlino Ermete, Aspromonte- memorie dell'anno tragico, Humanitas, Bari 1912
  • Enrico Albanese, Notizie di Chirurgia pratica, officio tipografico di Benedetto Lima, Palermo, 1869
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էնրիկո Ալբանեզե» հոդվածին։