Էննի Փերիս
Էննի Փերիս (անգլ.՝ Annie Parisse, իսկական անունը՝ Աննա Մարիա Կանսելմի (անգլ.՝ Anne Marie Cancelmi), հուլիսի 31, 1975[1][2][3], Անքորեջ շրջան, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, որն առավել հայտնի է «Օրենք և կարգ» հեռուստասերիալում խաղացած Ալեքսանդրա Բորջիայի դերով։
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 31, 1975[1][2][3] (49 տարեկան) |
Ծննդավայր | Անքորեջ շրջան, ԱՄՆ |
Կրթություն | Ֆորդհեմի համալսարան և Mercer Island High School? |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի և թատրոնի դերասանուհի |
Ամուսին(ներ) | Փոլ Սփարքս |
Կարիերա
խմբագրելՓերիսն իր կարիերան սկսել է «Ինչպես է պտտվում աշխարհը» ցերեկային սերիալում խաղացած դերով, որը 2001 թվականին նրան բերել է «Էմմի» ցերեկային մրցանակի անվանակարգ[4]։ Սերիալից հեռանալուց հետո խաղացել է «Ինչպես ազատվել տղայից 10 օրում», «Ազգի գանձերը», «Եթե սկեսուրը հրեշ է», «Իմ ամենալավ սիրեկանը», «Մի անգամ Հոլիվուդում», «Այո, ոչ, գուցե» և «Մեկը փողի համար» ֆիլմերի երկրորդական պլանի դերերում։
Փերիսը 2005-2006 թվականներին նկարահանվել է «Օրենք և կարգ» սերիալում, որից հետո առաջնաելույթ է ունեցել Բրոդվեյում՝ «Համբույրների նախերգանք» պիեսում[4]։ 2010 թվականին նկարահանվել է «Խաղաղ օվկիանոս» մինի սերիալում, ապա երկրորդական դերեր է ունեցել «Հիշեք ամեն ինչ» և «Շահագրգիռ անձ» սերիալներում։ 2013 թվականին խաղացել է մշտական դեր «Հետևորդները» սերիալում[5]։
Անձնական կյանք
խմբագրելՓերիսը ծնվել է Ալյասկայի Անքորեջի քաղաքում և ավարտել է Ֆորդեմի համալսարանը[4]։ Ունի երկու եղբայր՝ Լուի Կանսելմի, որը նույնպես դերասան է, և Մայքլ Կանսելմի։
Փերիսն ամուսնացած է դերասան Պոլ Սփարքսի հետ, որի հետ ծանոթացել է 2005 թվականին[6]։ Նրանց առաջնեկը տղա է՝ Էմեթը, որը ծնվել է 2009 թվականի հոկտեմբերին[7]։ Զույգն ունի նաև աղջիկ՝ Լիդիան (ծնվ. 2014 թվականին)[8]։
Ֆիլմագրություն
խմբագրելՏարի | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1998-2002 | ս | Ինչպես է պտտվում աշխարհը | As the World Turns | Ջուլիա Սնայդեր |
2001 | ս | Մեծ խնձոր | Big Apple | Ջինա |
2002-2006 | ս | Օրենք և կարգ | Law & Order | Ջասմին Բլեյք / Ալեքսանդրա Բորջիա |
2003 | ֆ | Ինչպես ազատվել տղայից 10 օրում | How to Lose a Guy in 10 Days | Ջանին |
2004 | ֆ | Ազգի գանձերը | National Treasure | գործակալ Դոուս |
2004 | ս | Ընկերներ | Friends | Սառա |
2005 | ֆ | Եթե սկեսուրը հրեշ է | Monster-in-Law | Մորգան |
2005 | ֆ | Իմ ամենալավ սիրեկանը | Prime | Քեթրին |
2008 | ֆ | Մի անգամ Հոլիվուդում | What Just Happened | դերասանուհի |
2008 | ֆ | Այո, ոչ, գուցե | Definitely, Maybe | Աննա |
2010 | ֆ | Իմ սիրային մեղեդին | My Own Love Song | Նոռա |
2010 | ս | Եզր | Fringe | Թերազա Ռաք |
2010 | ս | Խաղաղ օվկիանոս | The Pacific | սերժանտ Լենա Բեյզիլոն |
2011 | ս | Հիշեք ամեն ինչ | Unforgettable | Էլեյն Մարգուլիես |
2011-2014 | ս | Հետաքրքրող անձ | Person of Interest | Կարա Սթենթոն |
2012 | ֆ | Մեկը փողի համար | One for the Money | Մերի Լոու |
2013 | ս | Հետևորդները | The Following | Դեբրա Փարկեր |
2015 | ս | Քարտե տնակ | House of Cards | Սյուզի |
2016 | ս | Վինիլ | Vinyl | Էնդրիա Զիտո |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 3,0 3,1 GeneaStar
- ↑ 4,0 4,1 4,2 «Annie Parisse: Biography». TV Guide. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ Nellie Andreeva (3 августа 2012). «Annie Parisse Lands Regular Role On Kevin Bacon Fox Drama 'The Following'». Deadline.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ Simon, Lizzie (2012 թ․ ապրիլի 2). «The Theater Of Discomfort». The Wall Street Journal.
- ↑ Lizzie Simon (2 апреля 2012). «Curtain Raisers: The Theater of Discomfort» (անգլերեն). wsj.com.
- ↑ Scott, Marcus (2016 թ․ մարտի 28). «American Horror Story Star Transitions to the Stage With the Help of Her Buried Child Cast». Playbill.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էննի Փերիս» հոդվածին։ |