Էնդրե Բոտկա (հունգ.՝ Botka Endre,օգոստոսի 25, 1994(1994-08-25)[1], Բուդապեշտ, Հունգարիա), հունգարացի ֆուտբոլիստ, «Ֆերենցվարոշ» ակումբի և Հունգարիայի հավաքականի պաշտպան։ 2020 թվականի Եվրոպայի առաջնության մասնակից։

Էնդրե Բոտկա
Քաղաքացիությունը  Հունգարիա
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 25, 1994(1994-08-25)[1] (29 տարեկան)
Ծննդավայր Բուդապեշտ, Հունգարիա
Հասակ 177 սանտիմետր
Քաշ 77 կիլոգրամ
Դիրք պաշտպան

Ակումբային կարիերա

խմբագրել

Բոտկան «Գոնվեդ» ակումբի սան է։ 2014 թվականի մայիսի 11-ին «Դյորի» դեմ խաղում նորամուտն է նշել Հունգարիայի առաջնությունում[2]։ Նույն թվականի ամռանը Բոտկային խաղային պրակտիկա ստանալու համար վարձակալել է «Կեչկեմետ» ակումբը։ Հուլիսի 27-ին «Ֆերենցվարոշի» դեմ խաղում նորամուտն է նշել նոր թիմում[3]։ Հոկտեմբերի 4-ին «Պակշի» դեմ խաղում խփել է իր առաջին գոլը «Կեչկեմետի» կազմում[4]։ Վարձակալության ավարտից հետո վերադարձել է «Գոնվեդ»։ 2015 թվականի օգոստոսի 2-ին «Դեբրեցենի» դեմ խաղում Էնդրեն խփել է իր առաջին գոլը ակումբի կազմում[5]։

2017 թվականի սկզբին Բոտկան տեղափոխվել է «Ֆերենցվարոշ»։ Փետրվարի 18-ին «Դեբրեցենի» դեմ խաղում նորամուտն է նշել նոր թիմում[6]։ 2020 թվականի հունիսի 7-ին «Դիոշդիերի» դեմ խաղում խփել է իր առաջին գոլը «Ֆերենցվարոշի» կազմում[7]։ Ակումբի կազմում երեք անգամ դարձել է Հունգարիայի չեմպիոն և նվաճել ազգային գավաթը։

Միջազգային կարիերա

խմբագրել

2016 թվականի նոյեմբերի 15-ին Շվեդիայի հավաքականի դեմ ընկերական խաղում նորամուտն է նշել Հունգարիայի հավաքականի կազմում[8]։ 2021 թվականին Էնդրեն մասնակցել է Եվրոպայի առաջնությանը։ Մրցաշարում խաղացել է Պորտուգալիայի[9], Ֆրանսիայի[10] և Գերմանիայի հավաքականների դեմ խաղերին[11]։ Նույն թվականի սեպտեմբերի 8-ին Անդորրայի հավաքականի դեմ աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական խաղում Էնդրեն խփել է իր առաջին գոլը ազգային թիմի կազմում[12]։

Գոլերը Հունգարիայի հավաքականի կազմում

խմբագրել
# Ամսաթիվ Վայր Հակառակորդ Հաշիվ Արդյունք Մրցույթ
01. 2021 թվականի սեպտեմբերի 8 Ֆերենց Պուշկաշ, Բուդապեշտ, Հունգարիա   Անդորրա 2:0 2:1 Աշխարհի առաջնություն 2022 որակավորում

Ձեռքբերումներ

խմբագրել
Թիմային

  Հունգարիա «Ֆերենցվարոշ»

  • Հունգարիայի առաջնության հաղթող (3)՝ 2018/2019, 2019/2020, 2020/2021
  • Հունգարիայի գավաթի գավաթակիր՝ 2016/2017

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 FBref.com(բազմ․)
  2. «Дьёр VS. Гонвед 4:2» (անգլերեն). soccerway.com. 2014—05—11. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 13-ին.
  3. «Кечкемет VS. Ференцварош 1:3» (անգլերեն). soccerway.com. 2014—07—27. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 13-ին.
  4. «Пакш VS. Ференцварош 2:3» (անգլերեն). soccerway.com. 2014—10—04. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 13-ին.
  5. «Гонвед VS. Дебрецен 3:3» (անգլերեն). soccerway.com. 2015—08—02. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 13-ին.
  6. «Дебрецен VS. Ференцварош 0:0» (անգլերեն). soccerway.com. 2017—02—18. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 13-ին.
  7. «Ференцварош VS. Диошдьёр 3:0» (անգլերեն). soccerway.com. 2020—06—07. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 13-ին.
  8. «Венгрия VS. Швеция 0:2» (անգլերեն). soccerway.com. 2016—11—15. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 13-ին.
  9. «Венгрия VS. Португалия 0:3» (անգլերեն). soccerway.com. 2021—06—15. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 13-ին.
  10. «Венгрия VS. Франция 1:1» (անգլերեն). soccerway.com. 2021—06—19. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 13-ին.
  11. «Германия VS. Венгрия 2:2» (անգլերեն). soccerway.com. 2021—06—23. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 13-ին.
  12. «Венгрия VS. Андорра 2:1» (անգլերեն). soccerway.com. 2021—09—08. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 13-ին.