Էնար Յաագեր (էստ․՝ Enar Jääger, նոյեմբերի 18, 1984(1984-11-18)[1][2][3], Կոհիլա, Rapla District, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ), էստոնացի ֆուտբոլիստ, պաշտպան։ Բելգիական «Լիերսե» ակումբի և Էստոնիայի ազգային հավաքականի խաղացող է։

Էնար Յաագեր
էստ․՝ Enar Jääger
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Էնար Յաագեր
Քաղաքացիությունը Էստոնիա Էստոնիա
Ծննդյան ամսաթիվ 1984, նոյեմբերի 18
Ծննդավայր Կոհիլա, Էստոնիա
Հասակ 178 սմ
Քաշ 69 կիլոգրամ
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Բելգիա Լիերսե
Համար 13
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2000

2001

2001—2002

2003-2004

2005-2006

2007-2009

2009-2010

2010-2012

2013-մինչ հիմա

Էստոնիա Տերվիս

Էստոնիա Ֆլորա

Էստոնիա Վալգա

Էստոնիա Ֆլորա

Ռուսաստան Տորպեդո (Մոսկվա)

Նորվեգիա Օլեսունդս

Իտալիա Ասկոլի

Նորվեգիա Օլեսունդս

Բելգիա Լիերսե

25 (0)

1 (0)

34 (1)

47 (2)

35 (0)

58 (1)

5 (0)

78 (2)

1 (0)
Ազգային հավաքական
2002-մինչ հիմա Էստոնիա Էստոնիա 91(0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերա խմբագրել

Էստոնական «Ֆլորա» ակումբի սանն է։ 2003 թ. Ֆլորայի հետ դարձել է Էստոնիայի առաջնության հաղթող։ 2005-2006 թթ. խաղացել է Մոսկվայի Տորպեդոյում։

3 մրցաշրջան (2007-2009 թթ.) անցկացրել է նորվեգական «Օլեսունդս» ակումբի կազմում և խաղադաշտ է մտել 58 անգամ։ 2009 թ. օգոստոսին Յաագերը «Ասկոլի» ակումբի հետ կնքեց պայմանագիր 3 տարի ժամկետով։ 2010 թ. հունվարին նա լքեց ակումբը, իսկ մարտին արդեն վերադարձավ «Օլեսունդս»։

Ազգային հավաքականի կազմում խմբագրել

Էստոնիայի ազգային հավաքականի կազմում Յաագերն անցկացրել է 70 հանդիպում։ Մեկնարկային հանդիպումը ազգային հավաքականի կազմում եղել է 2002 թ. հոկտեմբերի 12-ին, երբ թիմը ընկերական հանդիպում էր անցկացնում Նոր Զելանդիայի ազգային հավաքականի հետ։

Ծանոթագրություններ խմբագրել

Հղումներ խմբագրել

Էնար Յաագերը www.national-football-teams.com կայքում

Էնար Յաագերը legioner.kulichki.com կայքում

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էնար Յաագեր» հոդվածին։