Էյնհարդ (775 - 840 թթ.)՝ ֆրանկ պատմիչ, գիտնական և պալատական։ Էյնհարդը Կառլոս Մեծի և նրա որդի Լյուդովիկոս Բարեպաշտի նվիրված ծառան էր և սպասավորը։ Նրա հիմնական և կարևորագույն գործը համարվում է «Կառլոս Մեծի կյանքը» պատմական երկը, որը համարվում է վաղ միջնադարի ամենաարժեքավոր երկերից մեկը։

Էյնհարդ
Einhard.jpg
Ծնվել է770
ԾննդավայրՖուլդա, Կասելի ադմինիստրատիվ օկրուգ, Հեսսեն, Գերմանիա
Վախճանվել էմարտի 18, 840
Վախճանի վայրԶելիգենշտադտ, Օֆենբախ, Դարմշտադտի վարչական շրջան, Հեսսեն, Գերմանիա
Մասնագիտությունպատմաբան, քրիստոնյա քահանա, գրող և կենսագիր
Լեզուլատիներեն
ԿրթությունFulda monastery?
Ուշագրավ աշխատանքներԿառլոս Մեծի կյանքը
Einhard Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Էյնհարդը ֆրանկական թագավորության արևելյան գերմանալեզու հատվածից էր։ Լինելով փոքրամարմին Էյնհարդը չէր կարող ձի հեծնել և կամ թուր գործածել այդ պատճառով էլ նա իրեն նվիրում է գիտության ուսումնասիրմանը, հատկապես խորամուտ է լինում լատիներենի իմացությանը։ Չնայած այն փաստին, որ՝ 791 կամ 792 թվականից սկսած նա աշխատանքի է անցնում Կառլոս Մեծի արքունիքում, և նրան է վստահվում մի շարք շինությունների կառուցման գործը նա այդպես էլ բարձր պաշտոնի չի կարողանում հասնել Կառլոս Մեծի գահակալման շրջանում։ Ի հակադրություն սրան Կառլոս Մեծի մահվանից հետո 814 թվականին նրա որդին Լյուդովիկոս Բարեպաշտը Էյնհարդին նշանակում է որպես իր անձնական քարտուղարը, որն էլ իր հերթին այս պաշտոնում աշխատում է մինչև 830 թվականը, երբ Լյուդովիկոսի և իր որդիների միջև պառակտումներ էին ծագում։

Նա մահացել է 840 թվականին Էլիգենշտադում։

ԾանոթագրություններԽմբագրել