Էմո (ենթամշակույթ)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Էմո (այլ կիրառումներ)
Էմո (անգլ.՝ emo, առաջացել է «էմոցիոնալ» բառի կրճատումից), երիտասարդական ենթամշակույթ, առաջացել է նույնանուն երաժշտական ոճի երկրպագուների հիման վրա, որոնք հիմնականում դեռահասներ են։ Էմո-ենթամշակույթին պատկանող անձանց անվանում են էմո-կիդեր (emo + անգլ.՝ kid - երեխա), էմո-գըռլ (անգլ.՝ girl - աղջիկ)։
Զգացմունքների արտահայտումը էմո-ենթամշակույթին դասող անձանց գլխավոր կանոնն է։ Նրանց առանձնացնում է ինքնաարտահայտումը, անարդարությանը դիմադրելը, առանձնահատուկ, զգայուն աշխարհընկալումը։ Էմոյի գաղափարախոսությունն այն է, որ միայն թախծի կամ լքվածության զգացումի դեպքում մարդ կարող է ճանաչել կյանքի իրական իմաստը։ Հաճախ էմո-կիդը խոցելի ու դեպրեսիվ է։ Էմո-ենթամշակույթի հակառակորդները կարծում են, որ այն արմատավորում է դեպրեսիա և քարոզում ինքնասպանություն։
Արտաքին հղումներ
խմբագրել- Վտանգավո՞ր է արդյոք Էմոների ենթամշակույթը
- Ենթամշակույթներ (հոդված)
- Ենթամշակույթներին նվիրված ռադիոհաղորդում Հանրային Ռադիոյի եթերում (ձայնագրություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմո (ենթամշակույթ)» հոդվածին։ |