Էմմա Նահապետյան

պարուսույց

Էմմա Նահապետյան (հունիսի 18, 1946(1946-06-18), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - մարտի 8, 2022(2022-03-08), Երևան, Հայաստան), հայ բալետի արտիստ, պարուսույց[1], ԽՍՀՄ ժողովրդական արտիստ[2]։

Էմմա Նահապետյան
Ծնվել էհունիսի 18, 1946(1946-06-18)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էմարտի 8, 2022(2022-03-08) (75 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պարարվեստի պետական քոլեջ
Մասնագիտությունպարուսույց
Պարգևներ և
մրցանակներ
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ

Կենսագրություն խմբագրել

Էմմա Նահապետյանը ծնվել է Երևանում, 1946 թվականի հունիսի 18-ին։

Միջնակարգ կրթությունը ստացել է Երևանի Մռավյանի անվան թիվ 25 միջնակարգ դպրոցը, դրան զուգահեռ սովորել է նաև Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի Եվա Ներսեսյանի ղեկավարած դաշնամուրի բաժնում։ 1958 թվականին ընդունվել է Երևանի պարարվեստի ուսումնարանի դասական պարի բաժնի էքսպերիմենտալ դասարան, որտեղ դասավանդել է պետերբուրգցի պարուսույց Դինա Նիկոլաևնա Գացինան։

1962 թվականին վերապատրաստվել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում և որպես բալետի պարուհի զբաղված է եղել խաղացանկի բազմաթիվ ներկայացումներում։

1964 թվականին ավարտել է պարարվեստի ուսումնարանը և ընդունվել օպերային թատրոն, հանդես է եկել մի շարք բալետներում հանդես է եկել մենապարերով։

1970-1972 թվականներին մանկավարժական վերապատրաստում է ստացել Մոսկվայի պարարվեստի ակադեմիայում՝ Ալլա Լենինայի, Նինա Տոլստայայի և Եվգենի Ֆարմանյանցի դասարաններում։

1985 թվականից որպես մանկավարժ-փորձավար աշխատանքի է անցել է Երևանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։

Հյուրախաղեր է ունեցել ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Իսպանիայում, Գերմանիայում, Ռուսաստանում, Թուրքիայում, Ալժիրում, Թունիսում, Եգիպտոսում և մի շարք երկրներում։

Էմմա Նահապետյանը մահացել է Երևանում, 2022 թվականի մարտի 8-ին[3][4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Valone, James. «САМЫЕ КРАСИВЫЕ ИЗВЕСТНЫЕ АРМЯНСКИЕ ТАНЦОВЩИЦЫ MOST FAMOUS ARMENIAN DANCER TOP 17». james-valone.livejournal.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024 թ․ մարտի 9-ին.
  2. https://factor.am/415360.html Հայաստանի օպերայի և բալետի թատրոնը Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետային ներկայացմամբ մեկնարկում է 89-րդ թատերաշրջանը
  3. «Մահացել է բալետի փորձավար Էմմա Նահապետյանը». ankakh.com (անգլերեն). Վերցված է 2024 թ․ մարտի 9-ին.
  4. Էմմա Նահապետյան

Արտաքին հղումներ խմբագրել