«Էմմա Բրաուն» (անգլ.՝ Emma Brown), Շառլոթ Բրոնտեի անավարտ վեպն է, որը շարունակել է Կլեր Բոյլանը և հրատարակել 2003 թվականին։

Էմմա Բրաուն
անգլ.՝ Emma Brown
Տեսակգրական ստեղծագործություն
Ձևվեպ
ՀեղինակԿլեր Բոյլան և Շառլոթ Բրոնտե
Բնագիր լեզուանգլերեն
Գրվել է1854
ՏեսարանԱնգլիա
ՀրատարակչությունLittle, Brown and Company
Հրատարակվել է2003

1854 թվականին Շարլոտա Բրոնտեն գրել է վեպի երկու գլուխները, սակայն նրան բախտ չի վիճակվել ավարտել այն։ 1855 թվականի մարտի 31-ին նա մահացել է։ Տարիներ անց, իռլանդացի գրող և լրագրող Կլեր Բոյլանը շարունակել է վեպը` պարգևելով բարդ և խճճված սյուժե, որը պատմում էր Էմմայի ճակատագրի մասին, որը ստիպված էր գոյատևել Լոնդոնի փողոցներում վիկտորիական ժամանակաշրջանում։ Վեպի գլխավոր թեման աղքատությունն, այլասերությունն, մանկական մարմնավաճառությունն ու փոքրոգիությունն է։

Ինչպես ասում է Կլեր Բոյլան, նախքան վեպին անդրադառնալը բազմաթիվ գրականություն է ուսումնասիրել վիկտորիական դարաշրջանի Անգլիայի վերաբերյալ, այդ թվում նաև Լոնդոնի փողոցներում աղքատների կյանքի մասին, այցելել է Բրոնտեի կերպարների թանգարան և զրուցել է Բրոնտե ընտանիքի արվեստն ուսումնասիրողների հետ[1]։

Սյուժե խմբագրել

Էմմա Բրաուն անունով աղջիկը ոչինչ չի հիշում իր անցյալի մասին և փորձում է գտնել մորը։ Նա ստիպված էր իր վրա զգալ Լոնդոնի փողոցների աղքատության և անօթևան կյանքի սարսափները, հաց վաստակելու համար դժվարին աշխատանք կատարել։ Իր թափառումների ընթացքում նա ծանոթանում է Ջեննի Դրու անունով աղջկա հետ։ Նրանք միասին փորձում են պատսպարան գտնել և մի անգամ հայտնվում են Գադ պարկի ցուցադրությանը, որտեղ Էմման տեսնում է իր նկարները կախված Բյուրեղապակյա պալատի պատերին։ Ջեննին կարծում է, որ դրախտում է հայտնվել, քանի որ նա երբեք այդպիսի գեղեցիկ և հարուստ մարդկանց չի տեսել, չի կերել այնպիսի համեղ ուտելիքներ ինչպիսիք այդտեղ էին վաճառում։

Նման ցուցահանդես իրականում տեղի է ունեցել` Համաշխարհային ցուցահանդեսը անցել է լոնդոնյան Հայդ հրապարակում, 1851 թվականի մայիսի 1-ից հոկտեմբերի 15-ը։ Այն դարձել է արդյունաբերական հեղափոխության պատմության նշաձողը։

Ի վերջո Էմմայի հիշողությունը վերականգնվում է, նրա խորթ մոր` Իզաբել Չալֆոնտի խնամքի շնորհիվ։ Պարզվում է, որ Էմմա Բրաունը բարեկիրթ կնոջ դուստր է, որից գողացել են մանկանը և վաճառել փողոցում։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել