Էմին Էլդար օկլի Ամիրուլլաև (ադրբ.՝ Emin Eldar oğlu Əmrullayev, դեկտեմբերի 30, 1982(1982-12-30), Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ադրբեջանցի պետական գործիչ, Ադրբեջանի Հանրապետության կրթության նախարար[1], ԱՀ կրթության ինստիտուտի տնօրեն (հունվար - հուլիս 2020)[2]։

Էմին Ամիրուլլաև
 
Կրթություն՝ Ադրբեջանի Հանրապետություն Նախագահին առընթեր պետական ​​կառավարման ակադեմիա, Կենտրոնական եվրոպական համալսարան և Կոլումբիայի համալսարան
Մասնագիտություն՝ պետական ծառայող
Ծննդյան օր դեկտեմբերի 30, 1982(1982-12-30) (41 տարեկան)
Ծննդավայր Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ

Կենսագրություն խմբագրել

Էմին Ամրուլլաևը ծնվել է 1982 թվականի դեկտեմբերի 30-ին Բաքու քաղաքում։ 1999-2003 թվականներին սովորել է ԱՀ Նախագահին առընթեր պետական կառավարման ակադեմիայի վարչական կառավարման ֆակուլտետում։ 2003-2004 թվականներին ստացել է Քաղաքագիտության մագիստրոսի աստիճան Կենտրոնական Եվրոպայի համալսարանում։ 2010 - 2012 թվականներին նա Կոլումբիայի համալսարանում ստացել է պետական կառավարման մագիստրոսի աստիճան[3]։

  • 2005-2009 թթ. - Քաֆքազ համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դասախոս։
  • 2009–2010 թթ. - «Kaspi Edication» ընկերության միջազգային կապերի բաժնի վարիչ։
  • 2012 թ. - Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիայի էներգետիկ կենտրոնի գործադիր տնօրեն։
  • 2013 թ. - «Kaspi Edication» ընկերության տնօրենի տեղակալ։
  • 2013 թ. - Ադրբեջանի Հանրապետության կրթության նախարարությունում գլխավոր խորհրդական։
  • 2013–2014 թթ. - Ադրբեջանի Հանրապետության կրթության նախարարությունում ոլորտի ղեկավար։
  • 2015–2020 թթ. - Ադրբեջանի Հանրապետության կրթության նախարարությունում բաժնի պետ։
  • Հունվար-հուլիսին 2020 թ. - ԱՀ կրթության ինստիտուտի տնօրեն։
  • Ադրբեջանի Հանրապետության Նախագահ Իլհամ Ալիևի 2020 թվականի հուլիսի 27-ի հրամանով Էմին Ամրուլլաևը նշանակվել է Ադրբեջանի Հանրապետության կրթության նախարար[4]։

Ծանոթագրություններ խմբագրել