Էմինե Սեմիե Օնասյա
Էմինե Սեմիե Օնասյա (թուրքերեն՝ Emine Semiye Önasya հայտնի է որպես Էմինե Սեմիե կամ Էմինե Վահիդե թուրքերեն՝ Emine Vahide, մարտի 28, 1866, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - 1944[1], Ստամբուլ, Թուրքիա), թուրք գրող, առաջին թուրք ֆեմինիստներից։
Էմինե Սեմիե Օնասյա թուրքերեն՝ Emine Semiye Önasya | |
---|---|
Ծնվել է | մարտի 28, 1866 |
Ծննդավայր | Ստամբուլ, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | 1944[1] |
Մահվան վայր | Ստամբուլ, Թուրքիա |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | գրող, ուսուցչուհի և կանանց իրավունքների պաշտպան |
Ամուսին | Reşit Ronabar? |
Ծնողներ | հայր՝ Ահմեդ-Ջևդեթ փաշա |
ԿենսագրությունԽմբագրել
Էմինե Սեմիեն ծնվել է 1866 թվականի մարտի 28-ին Կոստանդնուպոլսում[2]։ Նա Ահմեդ Ջեվդեթ փաշայի երկրորդ դուստրն էր և գրող Ալիե Ֆաթմա Թոփուզի քույրը[3][4]։ Էմինե Սեմիեի մայրը Ադվիե Ռաբիա հանիմն էր։ Էմինե Սեմիեն յոթ տարի հոգեբանություն և սոցիոլոգիա է սովորել Ֆրանսիայում և Շվեյցարիայում[2][4]։ Նա Օսմանյան կայսրության առաջին մահմեդական կանանցից մեկն էր, ով կրթություն էր ստացել Եվրոպայում[4]։
1882 թվականից սկսած Էմինե Սեմիեն Ստամբուլում և այլ քաղաքներում դասավանդել է թուրքերեն լեզու և գրականություն[4]։ Նա աշխատել է որպես տեսուչ աղջիկների դպրոցում և որպես բուժքրոջ օգնական Շիշլի Էֆթալ հիվանդանոցում[2]։ Էմինեն հոդվածներ է գրել կրթության և քաղաքականության վերաբերյալ, որոնք տպագրվել են Mütalaa և Hanımlara Mahsus Gazete թերթերում[2] 1893 թվականին նաև գրել է «Hulasa-i Ilm-i Hesap» մաթեմատիկայի դասագիրքը[5]։ Էմինե Սեմիեի ամենահայտնի գործերն են «Աղքատություն» (թուրքերեն՝ Sefalet) [6] և «Դժոխքի փոս» (թուրքերեն՝ Gayya Kuyusu) պատմվածքները[2]։
Էմինեն իր քրոջ՝ Ալիե Ֆաթմայի հետ միասին, համարվում է Օսմանյան կայսրությունում կանանց իրավունքների շարժման ամենանշանակալի ակտիվիստներից մեկը[7][8]։ Նա մասնակցել է մի քանի բարեգործական կազմակերպությունների ստեղծմանը, որոնց նպատակը կանանց օգնելն էր[3]։ Էմինեն նաև պայքարել է կանանց իրավունքների համար։ Նա «Միասնություն և առաջադիմություն» կուսակցության, ինչպես նաև Օսմանյան ժողովրդավարական կուսակցության[2] անդամ էր։ 1920 թվականին Էմինե Սեմիեն միացել է Թուրքիայի մամուլի ասոցիացիայի վարչությանը[9]։
Անձնական կյանքԽմբագրել
Էմինե Սեմիե Օնասյան երկար ժամանակ ապրել է Փարիզում։ Երկու անգամ ամուսնացած է եղել։ Առաջին ամուսինը Մուստաֆա բեյն էր, երկրորդ Ռեշիթ փաշան։ Երկու ամուսնություններն էլ ավարտվել են ամուսնալուծությամբ։ Ունեցել է մեկ որդի՝ Ջեվդեթ Լագաշը։ Էմինե Սեմիեն մահացել է 1944 թվականին Ստամբուլում[4]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 WomenWriters
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 [http։//www.kultur.gov.tr/EN,37771/emine-semiye.html «Emine Semiye»]։ Վերցված է 2012-08-28 ։ Ministry of Culture (Turkey)
- ↑ 3,0 3,1 [http։//www.kitapyurdu.com/kitap/default.asp?id=441370 «Emine Semiye»]։ Վերցված է 2012-08-28 (թուրքերեն)։ Kitap Yurdu (Book Land)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Karaca, Şahika [http։//turkoloji.cu.edu.tr/YENI%20TURK%20EDEBIYATI/sk_modernlesme/sk_modernlesme.htm Modernleşme Döneminde Bir Kadın Yazarın Portresi։ Emine Semiye Hanım (A portrait of a woman author in modernisation period։ Emine Semiye)] (und) // Bilig. — 2011. — Т. 57. — С. 115—134.
- ↑ Livezeanu, Irina [https։//books.google.com/books?id=Vq5Rvpzo_UsC&pg=PA226&lpg=PA226&dq=emine+semiye&source=bl&ots=jC5bG8mZlp&sig=MR2Pb8XWh-2Q2vEqBy_Kxmvxbes&hl=en&redir_esc=y#v=onepage&q=emine%20semiye&f=false Women and gender in Central and Eastern Europe, Russia, and Eurasia]. — AWSS, 2007. — С. 226.
- ↑ «Sefalet - Emine Semiye»։ Alternative Books։ Արխիվացված է [http։//www.alternatifkitap.com/sefalet-emine-semiye-antik-kitap.html օրիգինալից] 2013-10-29-ին։ Վերցված է 2012-08-28
- ↑ Kurnaz Şefika։ «Fatma Aliye’nin Emine Semiye’ye Bir Mektubu (A letter of Fatma Aliye to Emine Semiye)»։ ASOS Index։ Արխիվացված է [http։//asosindex.com/journal-article-abstract?id=7107#.UDzAOcFgKWY օրիգինալից] 2013-12-03-ին։ Վերցված է 2012-08-28
- ↑ Elif Bilgin (2004-10)։ [http։//etd.lib.metu.edu.tr/upload/12605575/index.pdf «An analysis of Turkish modernity through discourses of masculinities»]։ Վերցված է 2013-11-23 (PhD Thesis)։ Middle East Technical University
- ↑ Nur Bilge Criss [http։//www.questia.com/read/121164961/istanbul-under-allied-occupation-1918-1923 Istanbul under Allied Occupation, 1918-1923]. — Boston: Brill, 1999. — С. 24. – via Questia (subscription required)