Էմիլ Պիենո (հունիսի 29, 1912(1912-06-29)[1], Բորդո - հուլիսի 18, 2004(2004-07-18)[2][1], Talence), ֆրանսիացի էնոլոգ (մասնագետ, ով զբաղվում է խաղողի տեսակների գնահատմամբ) և հետազոտող, ով հեղափոխություն է արել գինեգործության մեջ 20-րդ դարի կեսի վերջին և կոչվել է «ժամանակակից էնոլոգիայի նախահայր»[3]։

Էմիլ Պիենո
ֆր.՝ Émile Peynaud
Ծնվել էհունիսի 29, 1912(1912-06-29)[1]
ԾննդավայրԲորդո
Մահացել էհուլիսի 18, 2004(2004-07-18)[2][1] (92 տարեկան)
Մահվան վայրTalence
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԿրթությունԲորդոյի համալսարան
Մասնագիտությունէնոլոգիա, համալսարանի դասախոս և էնոլոգ

Կենսագրություն խմբագրել

Պիենոն մուտք է գործել գինու առևտրի մեջ գինեգործ Մայսն Կալվետի հետ տասնհինգ տարեկան հասակում[3]։ Կալվետի մոտ, աշխատել է քիմիկ-ինժեներ Ջին Ռիբեռաու-Գայոնի ձեռքի տակ, և մշակել են գինիների տարրալուծման մեթոդներ վաճառելու համար։ 1946 թվականին Պիենոն ավարտել է իր դոկտորականը Բորդոյի համալսարանում և աշխատել է այդ ֆակուլտետում որպես դասախոս։ Ռիբեռաու-Գայոնն այդ ժամանակ նույնպես դասավանդել է համալսարանում։

Մինչ Բորդոյի համալսարանում, որտեղ դարձել է Էնոլոգիայի պրոֆեսոր, Պիենոն պայմանով աշխատել է գինեգործության բնագավառում մի շարք խնդիրների առաջացման դեպքում գիտական բացատրություններ տալու համար։ Հավաստիացրել է գինեգործարաններին սկսել խաղողաքաղը ոչ ուշ քան երկու շաբաթվա ընթացքում և ավարտել քաղը այնքան շուտ, որքան հնարավոր է, նաև չհասած և փչացած խաղողից ինչպես ստանալ լավագույն հնարավոր որակը[4]։

Պիենոն ներկայացրել է մրգի տրորումն ու խմորումը առանձին մասնաբաժնով հիմնված գինու տարիքի վրա, խաղողի այգու վայրը կամ ցանկացած այլ գործոն, որը բխել է մրգի որակական հատկությունները տարբերելու և տանինի տարանջատման ստուգում իրականացնելու համար։ Այնուհետև կիրառել է սառը խմորումը Շամպայնի մեջ՝ թորելու սպիտակ Բորդո, որպեսզի ստուգեն խմորման ջերմաստիճանը։

Պիենոն համարվել է մալոլակտիկ խմորման կառավարիչ, լինելով միակը գինեգործության մեջ։ Նա օգնել է գինեգործարաններին հասկանալ, որ նրանց հարկավոր է խրախուսել և վերահսկել մամոլակտիկ խմորումը։ Նա ասել է,«Օգտագործելով միայն ամենալավ խաղողը, դա մի նոր երևույթ է», համարելով այն «աշխատանքի նվաճման թագադրում»[4]:.

1990 թվականին Պիենոն արժանացել է «Դեկանտեր» թերթի «Տարվա Լավագույն Մարդ» տիտղոսին[3]։ Միշել Ռոլանդը նրա սաներից մեկն է։

Ընտրված մատենագիտություն խմբագրել

  • Peynaud, Émile; J. Blouin (2005) [1971]. Connaissance Et Travail Du Vin (French) (4th ed.). Dunod. ISBN 2-10-049296-9.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Peynaud, Émile (1984). Knowing and Making Wine. trans. Alan Spenser. Wiley-Interscience. ISBN 0-471-11376-X.
  • Peynaud, Émile; J. Blouin (1996) [1983]. Le goût du vin (French). Paris: Dunod. ISBN 2-10-002750-6.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Peynaud, Émile (1996). The Taste of Wine: The Art and Science of Wine Appreciation. Translated by Michael Schuster. London: Macdonald Orbis. ISBN 0-471-11376-X.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Who's Who in France (ֆր.)Paris: 1953. — ISSN 0083-9531; 2275-0908
  2. 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 Styles, Oliver, Decanter (2004 թ․ հուլիսի 20). «Emile Peynaud dies at 92». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 6-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  4. 4,0 4,1 Steinberger, Mike, Slate (2004 թ․ հուլիսի 30). «The distorted legacy of Émile Peynaud».{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)