Էմիլ Կիրակոսյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Կիրակոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Էմիլ Գարիկի Կիրակոսյան (նոյեմբերի 10, 1999, Երևան, Հայաստան), հայ դերասան[1]։
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 10, 1999 (25 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | դերասան |
Ակտիվ շրջան | 2012-ներկա |
Կյանք և գործունեություն
խմբագրելԷմիլ Կիրակոսյանը ծնվել է 1999 թվականի նոյեմբերի 10-ին Երևանում[2]։ Սովորել է Ա. Ս. Պուշկինի անվան թիվ 8 դպրոցում։ Ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը։
2019 թվականին սովորել և ավարտել է Ռուսաստանի թատերական գործիչների միության միջազգային ամառային թատերական դպրոցը (МЛТШ 13), գեղարվեստական ղեկավար՝ Ալեքսանդր Կալյագին։ 2019 թվականին սովորել և ավարտել է Ժամանակակից արվեստի «Տերիտորիա» դպրոցը, գեղարվեստական ղեկավար՝ Եվգենի Միրոնով։
2011 թվականից մինչ 2021 խաղացել է Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում (ՊՀԹ)։ 2018 թվականին խաղացել է Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում։ 2019-2021 թ-ին խաղացել է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում։ Նկարահանվում է մի շարք սերիալներում և գեղարվեստական ֆիլմերում։
2022 թ-ից աշխատում է Մոսկովյան պետական թատրոնում, Ստաս Նամինի ղեկավարությամբ։
Ներկայացումներ
խմբագրելԹվական | Անվանում | Դեր | Թատրոն |
---|---|---|---|
2012 | «Մանչուկն ու Կառլսոնը» | Մանչուկ | Պատանի հանդիսատեսի թատրոն |
2013 | «Ոսկե բանալին» | Բուրատինո | Պատանի հանդիսատեսի թատրոն |
2014 | «Հրեշը լուսնի վրա» | Վիսենտե | Պատանի հանդիսատեսի թատրոն |
2014 | «Ա՜խ, այդ վհուկը» | Եղբայր | Պատանի հանդիսատեսի թատրոն |
2015 | «Թոմ Սոյերի արկածները» | Թոմ Սոյեր | Պատանի հանդիսատեսի թատրոն |
2016 | «Մերի Փոփինս» | Մայքլ | Պատանի հանդիսատեսի թատրոն |
2016 | «Մերսեդես» | Տղա | Պատանի հանդիսատեսի թատրոն |
2018 | «Փայտե մարդը» | Փիլակ | Պատանի հանդիսատեսի թատրոն |
2018 | «Սառցե Թագուհին» | Կայ | Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն |
2019 | «Բրեմենյան երաժիշտները» | Երաժիշտ | Հակոբ Պարոնյանի անցան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն |
2019 | «Շեքսպիրյան Մոզաիկա» | Համլետ | ԵԹԿՊԻ ուսանողական թատրոն |
2019 | «Dia de muertos» («Մեռյալների օրը») | Տղա Ֆրիդա | Թատերական գործիչների միություն (Մոսկվա) |
2021 | «Երազներ» | Տղա, որը երազներ է տեսնում | ԵԹԿՊԻ ուսանողական թատրոն |
Հեռուստանախագծեր
խմբագրելՏարի | Անվանում | Դեր | Հեռուստաալիք |
---|---|---|---|
2015/16 | «Խոպանի տեսություն» սիթքոմ | Ալեն | «Շանթ» |
2017 | «Կյանքը շարունակվում է» հեռուստանովել | Առաջին ալիք | |
2013 | «Տանը մենակ» | Հաղորդավար | Հ2 |
2013 | «Տանը մենակ 2» | Հաղորդավար | ATV |
2021 | «Աստղերի դպրոց» սիթքոմ | Օսկար | ATV |
Ֆիլմեր
խմբագրելՏարի | Անվանում | Դեր |
---|---|---|
2015 | «Ճամբարում» Գ/Ֆ[3][4] | Ավետ |
2016 | «Երկրաշարժ» Գ/Ֆ[5][6] | Ռոբերտ |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Առավոտ լուսո հարցազրույց. Նորա Գրիգորյան, Անուշ Սարգսյան, Էմիլ Կիրակոսյան - YouTube». www.youtube.com. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 22-ին.
- ↑ «Эмиль Киракосян (Emil Kirakosyan)». КиноПоиск. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 18-ին.
- ↑ «Emil Kirakosyan». IMDb. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 18-ին.
- ↑ «ПРЕМЬЕРА ФИЛЬМА "В ЛАГЕРЕ"». eph.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 22-ին.
- ↑ «Эмиль Киракосян (Emil Kirakosyan): фильмография, фото, биография. Актер». www.ivi.tv. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 18-ին.
- ↑ «Эмиль Киракосян - startfilm.ru». СтартФильм.Ру. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 22-ին.