Էմիլի Բանկեր (անգլ.՝ Emily Bancker, 1861 - հունիսի 5, 1897(1897-06-05), Օլբանի, ԱՄՆ), 19–րդ դարի հայտնի դերասանուհի, հանդես է եկել Հյուսիսային Ամերիկայի թատրոններում 1880-ական և 90-ական թվականներին։ Ծագումնաբանությունը հայտնի չէ (նա եղել է ամերիկացի թե մեծբրիտանացի)[1]։

Էմիլի Բանքեր
անգլ.՝ Emily Bancker
Դիմանկար
Ծնվել է1861
Մահացել էհունիսի 5, 1897(1897-06-05)
Մահվան վայրՕլբանի, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
Մասնագիտությունդերասանուհի և թատրոնի դերասանուհի
 Emily Bancker Վիքիպահեստում

Կարիերա խմբագրել

1882 թվականին նա Ուիլյամս Գասի հետ խաղացել է կատակերգական բեմադրություններից լավագույններից մեկում՝ «One of the Finest»[2], իսկ երկու տարի անց՝ «Le Pave de Paris»-ում[3][4]։ Հետո մտել է Սոլ Սմիթ Ռասել ընկերություն, «Pa» ներկայացումում խաղացել է Սիբիլի դերը։ 1888 թվականին Բանկերը հայտնվել է Hanlon Brothers’ production–ի «Voyage en Suisse» ներկայացումում, որտեղ ծանոթացել է իր ապագա ամուսնու՝ դերասան Վ.Ռայլի հետ։ Rosina Vokes’ ընկերություն մասնակց է եղել։ Էմիլին իր գործունեությունը սկսել է «Daly’s Theatre» թատրոնում 1891 թվականի ապրիլի 13-ին։ Այդ ժամանակ նա հանդես է եկել այնպիսի ներկայացումներում, ինչպիսիք են «Թղթախաղ» «Կեղծամ և զգեստ» և «Չհղկված ադամանդը»[4]։ 1891 թվականին խաղացել է Լյուսի Գրանդի դերը «Արծաթե վահանում»։ Մի տարի անց Էմիլին միացել է Չարլզ Ֆորմանի խմբին և կատարել է այրիներից մեկի դերը, (երկրորդի դերը խաղում էր Ջորջինա Դրյուն) «Wilkinson's Widows» կատակերգական ներկայացումում[5][6]։ Դրանից հետո նա դերեր է խաղացել այնպիսի ներկայացումներում, ինչպիսին են «Կրտսեր գործընկերը», «Նրա հարսանիքի օրը» և «Գլորիանա»։

Բանկերի վերջին ելույթը կայացել է Նյու-Յորքում 1897 թվականի ապրիլի 3-ին, երբ նա մասնակցում էր «Մեր բնակարանը» ներկայացմանը «Murray Hill Theatre»-ում[5]։ 1890-ական թվականներին Էմիլին հասել է մեծ հաջողությունների շնորհիվ Միսիս Մուսգրոուվի «Մեր տունը» ֆարս կատակերգության դերերի[7][8]։

Մահ խմբագրել

Նյու-Յորք նահանգի Օլբանի քաղաքում գտնվելու ընթացքում Էմիլին հիվանդանում է և տեղափոխվում տեղի հիվանդանոց, որտեղ նա անհաջող վիրահատությունից հետո մահանում է 1897 թվականի հունիսի 5-ին։ Ըստ հաղորդումների՝ դերասանուհու մահվան պատճառը պերետոնիտից առաջացած բարդություններն էին։ Դերասանուհու մահվան պահին գործարար ամուսինը նրա մահճակալի կողքին էր։ Թովմաս Ռայլին երկար ճանապարհ է անցել իր կարիերայում որպես Բրոդվեյի արտադրության մենեջեր։ Հիվանդությունից առաջ Բարկերը շրջագայել է Նյու-Յորքում, խաղացել է Վիկտորիա Սարդուի «Ամուսնալուծության բուժում» ներկայացման մեջ[9]։

Նեկրոլոգները տարաձայնություններ ունեին դերասանուհու ծագման հարցում։ Ոմանք գրել են, որ նա ծնվել է Նյու-Յորքում, ոմանք էլ, որ նա Մեծ Բրիտանիայից տեղափոխվել է Ամերիկա[10][11]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Emily Bancker: North American Theatre Online
  2. Amusements-The Daily Republican-Sentinel (Milwaukee, WI) Sunday, September 03, 1882; Issue 45; col. C.; pg. 12
  3. Dramatic and Musical-St. Louis Globe-Democrat, (St. Louis, MO) Sunday, October 19, 1884;; Issue 150; col .C.; pg. 11
  4. 4,0 4,1 A History of the New York Stage, Thomas Alston Brown, 1903, pg. 568 (Google Books)
  5. 5,0 5,1 Emily Bancker, The New York Times, June 5, 1897, pg. 7.
  6. Amusements, The New York Times, August 28, 1891, pg. 4.
  7. The Athenæum Journal; July-December, 1894; pg. 42 (Google Books)
  8. A Star Engagement-The Gazette, January 9, 1895, pg. 4
  9. Amusements, Syracuse Daily Standard, April 6, 1897, pg. 7.
  10. The Stage — The Denver Evening Post, (Denver, CO) Saturday, June 05, 1897; pg. 5; col. A
  11. Werner’s Magazine: a Magazine of Expression, Volume 19 By Music Teachers National Association January-August, 1897, pg. 658

Արտաքին հղումներ խմբագրել