Էմիլիա Ռոզդոլսկայա
Էմիլիա Ռոզդոլսկայա (գերմ.՝ Emily Rosdolsky), հունիսի 2, 1911, Վիեննա, Ավստրո-Հունգարիա - սեպտեմբերի 3, 2001, Վիեննա, Ավստրիա, ավստրիացի հասարակական-քաղաքական գործիչ, հակաֆաշիստական և արհմիութենական գործունեության և ֆեմինիստական շարժման ակտիվ մասնակից, ուկրաինացի մարքսիստ Ռոման Ռոզդոլսկու կինը։ Հանդիսանում է ամուսնու hուշագրությունների և նախաբաների հեղինակը[1]։
Էմիլիա Ռոզդոլսկայա գերմ.՝ Emily Rosdolsky | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 2, 1911 |
Ծննդավայր | Վիեննա, Ավստրո-Հունգարիա |
Մահացել է | սեպտեմբերի 3, 2001 (90 տարեկան) |
Մահվան վայր | Վիեննա, Ավստրիա |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | գրող և արհմիութենական գործիչ |
Կուսակցություն | Ավստրիայի կոմունիստական կուսակցություն |
![]() |
ԿենսագրությունԽմբագրել
Սոցիալիստական շարժման մեջ է ընդգրկվել14 տարեկանից․ 1925 թվականին անդամագրվել է Սոցիալիստ դպրոցականների ազատ միությանը։ 1927 թվականին մասնակցել է հանրապետական Շուցբունդի և ոստիկանության միջև բախումներին, որտեղ էլ հանդիպել է իր ապագա ամուսնուն։ 1928 թվականին անդամագրվել է Ավստրիայի կոմունիստական կուսակցության շարքերը[2]։ Ռոման Ռոզդոլսկու հետ աջակցել է ձախ ընդդիմությանը և Լև Տրոցկուն՝ պաշտպանելով տրոցկիստական դիրքերը ստալինիստների և Հենրիխ Բրանդլերի կողմնակիցների դեմ պայքարում[3]։
Դոլֆուսի ֆաշիստական դիկտատուրայի դեմ պրոլետարական ապստամբությունը ճնշելուց և 1934 թվականին Ավստրիայում բանվորական շարժման ջարդից հետո Ռոզդոլսկիները ստիպված եղան տեղափոխվել Լվով։ Երկրորդ համաշխարհային պատերազմի բռնկումից հետո նացիստների կողմից օկուպացված Կրակովում նրանք ստեղծել են արհեստանոց, որը դարձել է ճակատ Ադամ Լութմանի ընդհատակյա հակաֆաշիստական շրջանակի և Կրակովի գետտոյից փախածներին օգնելու համար։ Պատերազմից հետո տեղափոխվել են ԱՄՆ։
Էմիլիա Ռոզդոլսկայան Վիեննա է վերադարձել 1971 թվականին։ Մինչև իր մահը նա կապեր է պահպանել ձախ, հակաֆաշիստական և հակաստալինյան շրջանակների հետ, մասնավորապես՝ Հեղափոխական մարքսիստների խմբի (այժմ՝ Սոցիալիստական այլընտրանք)՝ Վերամիավորված Չորրորդ Ինտերնացիոնալի ավստրիական բաժնի հետ։
Մահացել է 2001 թվականին, 90 տարեկան հասակում։
ԱշխատություններԽմբագրել
- Fritz Keller, Emmy Rosdolsky: 40 Jahre Trotzkistenprozesse in Wien. In: Gruppe Revolutionäre Marxisten (Hrsg.): rotfront. Nr. 8–9, Wien 1977.
- Emily Rosdolsky: Franz Koritschoner. In: Memorial (Hrsg.): Österreichische Stalinopfer. Wien 1990, S. 69–76.
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Пролетар України
- ↑ Список Члены Коммунистической партии Австрии
- ↑ Fritz Keller: Gegen den Strom – Fraktionskämpfe in der KPÖ, Trotzkisten und andere Gruppen 1919–1945. Europa Verlag, Wien 1978.