Օբի Էմելոնյե
Օբի Էմելոնյե (անգլ.՝ Obi Emelonye, մարտի 24, 1967, Պորտ Հարկորտ, Նիգերիա[1]), նիգերիացի կինոռեժիսոր[2][3], ով լայն ճանաչում ու համբավ է ձեռք բերել հատկապես մրցանակների արժանացած Last Flight to Abuja (2012), The Mirror Boy (2011), Onye Ozi (2013) ֆիլմերի շնորհիվ[4][5]։ Իր ֆիլմերը նկարահանելիս նա աշխատել է Հոլիվուդում, Եվրոպայում, Նիգերիայում արդեն իսկ անուն հանած դերասանների հետ, բայց միաժամանակ համարվում է այնպիսի ռեժիսոր, ով կարողանում է նոր, աստղային տաղանդներ հայտնաբերել, նկարահանումներում օգտագործել տեխնիկայի ու տեխնոլոգիայի ամենաարդիական նորամուծությունները։
Օբի Էմելոնյե | |
---|---|
Ծնվել է | մարտի 24, 1967 (57 տարեկան) |
Ծննդավայր | Պորտ Հարկորտ, Նիգերիա |
Կրթություն | Նիգերիայի համալսարան, University of Wolverhampton? և London Metropolitan University? |
Քաղաքացիություն | Նիգերիա |
Մասնագիտացում | կինոռեժիսոր և սցենարիստ |
IMDb | ID ID 1994773 |
2020 թվականին կորոնավիրուսի համավարակի պատճառով առաջացած դժվարությունները հաղթահարելու նպատակով Օբի Էմելոնյեն աշխարհում առաջինը փորձեց ֆիլմ նկարահանել Zoom-ի միջոցով, Լոնդոնում ու Լագոսում գտնվող դերասանների հետ աշխատելով հեռավար։ Այդ եղանակով նրա նկարահանած Heart 2 Heart կինոնկարն արժանացել է աշխարհի հեղինակավոր լրատվամիջոցների կինոքննադատների բարձր գնահատականին։
Կենսագրական համառոտ տեղեկատվություն խմբագրել
Օբի Էմելոնյեն, որ նախկին պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է ու իրավաբան, 1990 թվականին ավարտել է Նիգերիայի Նսուկկա համալսարանը՝ ստանալով թատերարվեստի մասնագետի որակավորում (1990), ապա ուսումը շարունակել է Անգլիայում՝ Վուլվերհեմփտոնի համալսարանում, այնուհետև՝ Լոնդոնի Մետրոպոլիտեն համալսարանում, որից հետո մի քանի տարի աշխատել է որպես իրավաբան և նոր միայն անցել իր սիրած գործին՝ ֆիլմեր նկարահանելուն։ Միացյալ Թագավորության ռեժիսորների գիլդիայի և բրիտանական կինոինստիտուտի (British Film Institute (BFI) անդամ է։
Ֆիլմագրություն խմբագրել
Տարին | Ֆիլմի վերնագիրը | Դերը | |||||
---|---|---|---|---|---|---|---|
Ռեժիսոր | Սցենարիստ | Պրոդյուսեր | Գեղարվ. ղեկավար | Քասթինգի ղեկավար | Հնչյուն. ռեժիսոր | ||
2004 | Echoes of War | Այո | |||||
2006 | The London Successor | Այո | Այո | ||||
2006 | Lucky Joe | Այո | Այո | ||||
2008 | The Asylum | Այո | |||||
2009 | Quiet Storm | Այո | Այո | ||||
2011 | The Mirror boy | Այո | Այո | Այո | Այո | ||
2012 | Dernier Vol pour Abuja (Last Flight to Abuja) | Այո | Այո | Այո | Այո | Այո | |
2013 | Ony Ozi | Այո | Այո | Այո | |||
2015 | Thy Will Be Done | Այո | Այո | Այո | |||
2015 | Love Struck (Tv) | Այո | Այո | ||||
2015 | The Calabash (հեռուստատեսային) | Այո | Այո |
Մրցանակներ և առաջադրումներ խմբագրել
Տարին | Մրցանակը | Անվանակարգը | Արդյունքը | Ref |
---|---|---|---|---|
2021 | Աֆրիկյան կինոակադեմիայի մրցանակ | Արտասահմանում ապրող աֆրիկացու լավագույն ֆիլմ | Սպասվող | [6] |
Արտաքին հղումներ խմբագրել
- Օբի Էմելոնյե Internet Movie Database կայքում
- «Obi Emelonye». le site Africultures (անգլերեն). Africultures..
- «The Calabash». True Nollywood Stories (անգլերեն).(featuring Princess Halliday[7], Collete Nwadike, Enyinna Nwigwe, Chris Okagbue) - 2015
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Deolu (2014 թ․ մարտի 27). «Mercy Johnson, Ramsey Noah Celebrate Obi Emelonye's Birthday On Location». Information Nigeria. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 2-ին.
- ↑ «I donated my kidney as reparation –Obi Emelonye». Nigerian Tribune. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 2-ին.
- ↑ Tolu (2014 թ․ փետրվարի 6). «Obi Emelonye Apologizes To Genevieve & Omotola For Misquoted 'They Are Jobless' Interview». informationng.com. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 2-ին.
- ↑ Micheal Abimboye (2014 թ․ մայիսի 27). «Nigerian movie producer, Obi Emelonye, arrested, released by police». Premium Times. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 2-ին.
- ↑ Benjamin Njoku (2011 թ․ հուլիսի 9). «My Mirror Boy story, by Obi Emelonye». Vanguard Nigeria. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 2-ին.
- ↑ Banjo, Noah (2021 թ․ հոկտեմբերի 29). «FULL LIST: Ayinla, Omo Ghetto: The Saga bag multiple nominations at AMAA 2021». Punch Newspapers (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 30-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ «Princess Halliday empowers through new series». The Nation Newspaper. Lagos, Nigeria. 2014 թ․ դեկտեմբերի 13. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 27-ին.