Էմելին ԷՆ-Էմանուել Լորան (նոյեմբերի 4, 1998(1998-11-04)[1], Ֆոր դե Ֆրանս), ֆրանսիացի ֆուտբոլիստ, որը ներկայումս խաղում է En Avant de Guingamp ակումբում, տեղափոխված Օլիմպիկ Լիոն կանանց ֆուտբոլային ակումբից։ Լորանը խաղում է որպես հարձակվող։

Էմելին Լորան
Քաղաքացիությունը  Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 4, 1998(1998-11-04)[1] (25 տարեկան)
Ծննդավայր Ֆոր դե Ֆրանս
Հասակ 1,61 ± 0,001 մետր[1]
Դիրք հարձակվող

Անձնական կյանք խմբագրել

Լորանը Ֆոր դե Ֆրանսից է, Մարտինիկա[2]։ 11 տարեկանում նա սկսել է ֆուտբոլ խաղալ AS Samaritaine կանանց ակումբում՝ մինչև 13 տարեկանների կազմում[3]։

Կարիերա խմբագրել

Ակումբային կարիերա խմբագրել

Ակումբային մակարդակում Լորանը խաղացել է Montpellier HSC (Women) -ում (Մոնպելիե կանանց ֆուտբոլային ակումբ), Բորդոյի կանանց ակումբում և Օլիմպիկ Լիոն կանաց ֆուտբոլային ակումբում[4]։ 2019 թվականի հունվարին Լորանը տեղափոխվել է En Avant de Guingamp մրցաշրջանի մնացած ժամանակաշրջանի համար[3][5]։

Միջազգային կարիերա խմբագրել

Լորանը Ֆրանսիայի ֆուտբոլի կանանց մինչև 19 տարեկանների ազգային հավաքականում ՈՒԵՖԱ-ի 2017 թվականի մինչև 19 տարեկանների առաջնությունում խփել է երեք գոլ[3]։ Նա ներկայացրել է Ֆրանսիայի ֆուտբոլի կանանց մինչև 20 տարեկանների ազգային հավաքականը ՖԻՖԱ-ի 2018 թվականի մինչև 20 տարեկանների աշխարհի գավաթի ժամանակ[2][6]։ Գանայի ֆուտբոլի կանանց մինչև 19 տարեկանների ազգային հավաքականի հետ բացման խաղում նա խփել է երեք գոլ, որում Ֆրանսիան հաղթել է 4–1 հաշվով[7]։ Լորանը մրցաշարում չորս գոլ է խփել, որը Ֆրանսիան ավարտել է չորրորդ տեղում[2]։

19 տարեկանում Լորանն ունեցավ իր առաջնախաղը Ֆրանսիայի ֆուտբոլի կանանց հիմնական հավաքականում, որպես փոխարինող մասնակցելով Ավստրալիայի ֆուտբոլի կանանց հավաքականի հետ խաղին[2]։ 2019 թվականի մայիսին Լորանն ընտրվել է Ֆրանսիայի հավաքականում ՖԻՖԱ-ի կանանց աշխարհի գավաթի համար։ Այդ ժամանակ նա ունեցել է երեք ելույթ Ֆրանսիայի հավաքականում[8][9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Soccerdonna (գերմ.) — 2010.
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Emelyne Laurent : " J'avais la boule au ventre quand j'entrais sur le terrain "». L'Équipe (ֆրանսերեն). 2018 թ․ հոկտեմբերի 9. Վերցված է 2019 թ․ մայիսի 24-ին.
  3. 3,0 3,1 3,2 «Bleues : Interview d'Emelyne Laurent, l'attaquante prodige de l'Equipe de France». 90min.com (ֆրանսերեն). 2019 թ․ մայիսի 1. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 24-ին.
  4. «Emelyne Laurent» (ֆրանսերեն). StatsFootoFeminin.fr. Վերցված է 2019 թ․ մայիսի 24-ին.
  5. «Transferts (F) : Emelyne Laurent (OL) prêtée à Guingamp». L'Équipe (ֆրանսերեն). 2019 թ․ հունվարի 24. Վերցված է 2019 թ․ մայիսի 24-ին.
  6. «EA Guingamp. D1F : Emelyne Laurent, un prêt gagnant-gagnant». Ouest-France (ֆրանսերեն). 2019 թ․ հունվարի 24. Վերցված է 2019 թ․ մայիսի 24-ին.
  7. «La jeune martiniquaise Emelyne Laurent au cœur de la coupe du monde de football». France Info (ֆրանսերեն). 2018 թ․ օգոստոսի 17. Վերցված է 2019 թ․ մայիսի 24-ին.
  8. «Coupe du monde féminine de football 2019 : la liste des 23 Bleues sélectionnées, sans Marie-Antoinette Katoto». L'Équipe (ֆրանսերեն). 2019 թ․ մայիսի 2. Վերցված է 2019 թ․ մայիսի 24-ին.
  9. «Fifa Women's World Cup 2019 squad lists guide: latest news and updates». The Daily Telegraph. 2019 թ․ մայիսի 24. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 24-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմելին Լորան» հոդվածին։