Էմեթ Չափման

ամերիկացի երաժիշտ

Էմեթ Չափման (անգլ.՝ Emmett Chapman սեպտեմբերի 28, 1936(1936-09-28), Սանտա Բարբարա, Կալիֆոռնիա, ԱՄՆ - նոյեմբերի 1, 2021(2021-11-01)[1], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ, ջազ երաժիշտ, որը հայտնի է որպես Չափմանի փայտիկի գյուտարար։

Էմեթ Չափման
անգլ.՝ Emmett Chapman
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 28, 1936(1936-09-28)
ԾննդավայրՍանտա Բարբարա, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Մահացել էնոյեմբերի 1, 2021(2021-11-01)[1] (85 տարեկան)
Մահվան վայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունջութակ ստեղծող, ջազ երաժիշտ, կիթառահար, ջազ կիթառահար և գյուտարար
Կայքemmettchapman.net
 Emmett Chapman Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Չափմանը որպես կիթառահար սկսել է ձայնագրվել 1960-ական թվականների վերջին։ Նա նվագել է տարբեր հանրաճանաչ արվեստագետների, այդ թվում` ջազ կիթառահար Բարնի Քեսելի և սիրված երգիչ ու երգահան Թիմ Բաքլիի հետ։ Չափմանի այս ժամանակահատվածի երաժշտության վրա ազդել է Ջոն Քոլթրեյնի ստեղծագործությունը[2]։

Աստիճանաբար Չափմանի ոճը փոփոխվել է։ Երաժիշտը փորձեր է կատարել կիթառի կառուցվածքի հետ` փորձելով հասնել ստեղնաշարի հետ համեմատելի ձայնային հնարավորությունների, մասնավորապես ավելացնելով նոր լարեր, բայց ի վերջո նրա հետաքրքրությունը գրավել է կատարման քիչ հայտնի ոճը, որը հայտնի է թեփփինգ անունով։ Եզրակացնելով, որ դասական կիթառի դիզայնը այդ ոճին այնքան էլ համապատասխան չէ, Չափմանն ստեղծել է նոր գործիք, որը կիթառի երկար ու լայն պարանոց է 8, 10 կամ 12 լարերով[2]։ Նա իր համար ստեղծել է առաջին փայտիկը 70-ական թվականների սկզբին[3]։ Հետագայում Չափմանն ստացել է 14 արտոնագիր տարբեր տեսակի ձողերի համար։ 1970-ական թվականներին Չափմանը շրջագայել է` խթանելու իր երաժշտությունն ու գործիքները, որոնցից ստեղծել է մոտ 5000 հատ հաջորդ 30 տարիների ընթացքում։ 21-րդ դարի սկզբին ամբողջ աշխարհում հազարավոր երաժիշտներ էին նվագում Չափմանի փայտիկով, նոր գործիքի ամենահայտնի վարպետներից մեկը King Crimson-ի բաս կիթառահար Թոնի Լևինն է։

1985 թվականին Չափմանը թողարկել է «Parallel Galaxy» վերնագրով անհատական ալբոմը։ Ըստ Չափմանի, իր երաժշտական ոճը ջազ կիթառահար Ջոն Մաքլաֆլինի ազդեցության արդյունքն է։ Ձայնասկավառակի երգերից մեկը` «Back Yard»-ը, օգտագործվել է «Dune» կինոնկարում։ Չափմանի` ոսկեգույն ներկված փայտիկը` ներքևի հատվածում սոսնձված դդումով, օգտագործվել է որպես ինը լարանի երաժշտական գործիք` բալիսետ, որը նկարագրված է համանուն վեպում[2]։

1987 թվականին Չափմանը թողարկել է ուսուցողական տեսանյութ, որը կոչվում էր «Hands Across The Board»:

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 Emmett Chapman, musician and inventor of the Chapman Stick, dies at 85
  2. 2,0 2,1 2,2 Aaron Steinberg (2005-04). «Emmett Chapman: Stick Ball» (անգլերեն). JazzTimes. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 7-ին.
  3. Айрин Орлеански (2006 թ․ մայիսի 25). «Введение в Чэпмен Стик: стандартный и гранд-стик». MusicBox №38. Վերցված է 2011 թ․ մայիսի 7-ին.(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմեթ Չափման» հոդվածին։