Էմանուել Գուլարտե

ուրուգվայցի ֆուտբոլիստ

Էմանուել Գուլարտե Մանդես (իսպ.՝ Emanuel Gularte Méndez, սեպտեմբերի 30, 1997(1997-09-30)[1], Մոնտեվիդեո, Ուրուգվայ), ուրուգվայցի ֆուտբոլիստ, «Պուեբլա» ակումբի պաշտպան։

Էմանուել Գուլարտե
Քաղաքացիությունը  Ուրուգվայ
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 30, 1997(1997-09-30)[1] (26 տարեկան)
Ծննդավայր Մոնտեվիդեո, Ուրուգվայ
Քաշ 83 կիլոգրամ
Դիրք պաշտպան

Ակումբային կարիերա խմբագրել

Գուլարտեն «Մոնտեվիդիո Ուոնդերերս» ակումբի սան է։ 2015 թվականի մարտի 15-ին «Աթենաս»–ի դեմ մրցախաղում նա նորամուտ է ունեցել Ուրուգվայի առաջնությունում[2]։ Նոյեմբերի 12-ին «Նասոնալ» ակումբի դեմ խաղում Էմանուելը խփել է իր առաջին գոլը «Մոնտեվիդիո Ունդերերս»–ի կազմում[3]։ 2019 թվականի սկզբին Գուլարտեն վարձույթով է տրվել «Պրոգրեսո»-ին։ Փետրվարի 16-ին «Ռամպլա Հունիորս» ակումբի դեմ մրցախաղում նորամուտ է ունեցել նոր ակումբի կազմում[4]։ Նոյեմբերի 3-ին «Սերո»–ի դեմ խաղում Էմանուելը խփել է իր առաջին գոլը «Պրոգրեսո» ակումբի կազմում[5]։

2020 թվականի սկզբին Գուլարտեն տեղափոխվել է Մեքսիկայի «Պուեբլա» ֆուտբոլային ակումբ։

Միջազգային կարիերա խմբագրել

2017 թվականին Գուլարտեն Ուրուգվայի երիտասարդական հավաքականի կազմում հաղթել է Հարավային Ամերիկայի ֆուտբոլի երիտասարդական թիմերի առաջնությանը Էկվադորում։ Մրցախաղում նա եղել է պահեստային և դաշտ դուրս չի եկել։ Նույն թվականին Էմանուելը մասնակցել է 2017 թվականի երիտասարդական թիմերի միջև ֆուտբոլի աշխարհի առաջնությանը Հարավային Կորեայում։ Մրցախաղում նա եղել է նաև պահեստային։

2019 թվականին Ուրուգվայի օլիմպիական հավաքականի կազմում Գուլարտեն մասնակցել է Պանամերիկյան խաղերին Պերուում։ Մրցախաղում նա խաղացել է Պերուի[6], Արգենտինայի[7], Յամայկայի[8], Հոնդուրասի թիմերի դեմ խաղում[9]։

Ձեռքբերում խմբագրել

Միջազգային

  Ուրուգվայի ֆուտբոլի երիտասարդական հավաքական (մինչև 20)

  • Հարավային Ամերիկայի ֆուտբոլի երիտասարդական թիմերի միջև առաջնություն՝ 2017։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Монтевидео Уондерерс VS. Атенас 1:2» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ մարտի 15.
  3. «Монтевидео Уондерерс VS. Насьональ Маонтевидео 2:3» (ռուսերեն). soccerway.com. 2017 թ․ նոյեմբերի 12.
  4. «Прогресо VS. Рампла Хуниорс 3:4» (ռուսերեն). soccerway.com. 2019 թ․ փետրվարի 16.
  5. «Прогресо VS. Серро 1:1» (ռուսերեն). soccerway.com. 2019 թ․ նոյեմբերի 3.
  6. «Уругвай (до 23) VS. Перу (до 23) 2:0» (անգլերեն). soccerway.com. 2019 թ․ հուլիսի 30.
  7. «Уругвай (до 23) VS. Аргентина (до 23) 0:3» (անգլերեն). soccerway.com. 2019 թ․ օգոստոսի 18.
  8. «Ямайка (до 23) VS. Уругвай (до 23) 0:2» (անգլերեն). soccerway.com. 2019 թ․ օգոստոսի 2.
  9. «Мексика (до 23) VS. Гондурас (до 23) 1:1» (անգլերեն). soccerway.com. 2019 թ․ օգոստոսի 8.