Էկոլոգիական և ձկնորսության պաշտպանության գոտի

Էկոլոգիական և ձկնորսության պաշտպանության գոտի (խորվ.՝ Zaštićeni ekološko-ribolovni pojas, ZERP), Խորվաթիայի բացառիկ տնտեսական գոտում պաշտպանված ձկնորսական տարածք։

     Էկոլոգիական և ձկնաբուծության պաշտպանության գոտի

Էկոլոգիական և ձկնորսության պաշտպանության գոտին նախաձեռնվել էր Խորվաթիայի գյուղացիական կուսակցության կողմից, որը հետագայում դարձել է Խորվաթիայի կառավարման կոալիցիայի անդամ[1]։ Այն խորվաթական խորհրդարանին առաջարկվել է Խորվաթիայի Իվիցա Ռաչանի կառավարության կողմից և քվեարկվել 2003 թվականի հոկտեմբերի 3-ին, ուժի մեջ է մտել մեկ տարի անց՝ բացառությամբ Եվրամիության անդամ պետությունների։ Կառավարությունը Միավորված ազգերի կազմակերպության քարտուղարությանը հայտնել էր գոտու` մինչև 2004 թվականը ուժի մեջ մտնելու որոշման մասին։ 2008 թվականի հունվարի 1-ին գոտին ամբողջությամբ ուժի մեջ մտավ, քանի որ այն ուժի մեջ մտավ նաև ԵՄ ժողովուրդների համար[2]։

Այս գոտին ունի 23,870 քառակուսի կիլոմետր տարածք[3]։ Գոտու հստակ սահմանները վերադառնում են այն պայմանագրերին, որոնք այն ժամանակ կնքվեցին. Հարավսլավիայի ԽՖՀ-ի ու Իտալիայի միջև 1968 թվականին և Խորվաթիայի ու 2001 թվականին Հարավսլավիայի ԽՖՀ-ի միջև[4]։ Մինչև Էկոլոգիական և ձկնորսության պաշտպանության գոտի հայտարարվելը, իտալական նավերը գոտուց որսում էին տարեկան 300 միլիոն եվրո արժողությամբ ձուկ` տասը անգամ ավելի այն գումարից, որ խորվաթական նավերն էին որսում[5]։ Գոտու ուժի մեջ մտնելուց հետո Խորվաթիայի կառավարությունը նշում էր նաև Խորվաթիայի Ադրիատիկ թափվող կրկնվող նավթային թափոնների ազդեցության վտանգի մասին, ինչը լրջորեն կանդրադառնա երկրի զբոսաշրջության ոլորտին[6]։

Գոտին Խորվաթիայում լայն աջակցություն ունի։ Բոլոր խոշոր քաղաքական կուսակցությունները սատարում են գոտուն, ներառյալ Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը[1], Խորվաթական գյուղացիական կուսակցությունը և Ժողովրդավարական կենտրոնը[7]։ Խորվաթական ժողովրդավարական միությունը զգուշավոր կողմնակից էր, զգուշանալով Եվրամիության արձագանքից[8]։

2008 թվականին Իտալական Federcoopesca ձկնորսական կազմակերպության ղեկավար Լուիջի Ջիանինին հայտարարել է, որ իտալական ձկնորսական գործունեության 1/3-ը գալիս է Էկոլոգիական և ձկնորսության պաշտպանության գոտուց[9]։

Եվրամիության հետ բանակցությունների արդյունքում 2011 թվականին որոշվեց, որ Խորվաթիան կարող է բնապահպանական գոտի հայտարարել երրորդ երկրների համար, բայց ոչ նաև Եվրամիության երկրների համար։ Ամբողջ սլովենյան ձկնորսության մոտավորապես 40%-ը առաջանում է գոտուց[10]։

2008 թվականի մարտի 10-ին Խորվաթական ժողովրդավարական միության ղեկավարած կառավարությունը որոշեց չկիրառել Էկոլոգիական և ձկնորսության պաշտպանության գոտին ԵՄ անդամների համար` սկսած 2008 թվականի մարտի 15-ից[11][12]։

Իրականացում խմբագրել

Մինչ այժմ գոտում ոչ մի նավ չի բռնվել։ Այնուամենայնիվ, 2008 թվականի հունվարի 3-ին Խորվաթիայի նավատորմը կանգնեցրել էր իտալական նավը, որն անցել էր գոտու միջով և իրականում գտնվում էր Խորվաթիայի տարածքային ջրերում[5]։ Ձկնորսական նավին ուղեկցել են Վիս կղզի ռազմածովային նավատորմի ուղեկցությամբ, իսկ երեք ձկնորսները ձերբակալվել են։

2008 թվականի փետրվարի 6-ին թուրքական UND Adriyatik բեռնատար նավը բռնկվել էր հենց գոտուց անմիջապես դուրս։ Ըստ Խորվաթիայի լրատվամիջոցների, դա դիտվել է որպես փորձություն Էկոլոգիական և ձկնորսության պաշտպանության գոտու համար[13]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Protected Ecological Fishery Zone: Now or Never Արխիվացված 2008-02-12 Wayback Machine
  2. Enactment of ZERP for members of EU Արխիվացված 2008-01-03 Wayback Machine
  3. Size of ZERP is 23,870 square kilometres
  4. Protection of the Sea and Interests Արխիվացված 2008-01-17 Wayback Machine
  5. 5,0 5,1 Croatia seizes Italian boat days after fishery zone comes into force
  6. Decision on the Extension of the Jurisdiction of the Republic of Croatia in the Adriatic Sea, 3 October 2003
  7. Support for fishermen and ecological zone Արխիվացված 2008-02-12 Wayback Machine
  8. Croatia's new cabinet may be formed by year end
  9. «Lider Press on Croatian». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 12-ին.
  10. «Hrvaška zaprla poglavje o ribištvu, Židan zadovoljen s slovenskim izkupičkom» [Croatia Has Closed the Chapter on Fishing, Židan Satisfied with the Slovenian Profit]. Evropa.gov.si (Slovenian). Communication Office of the Government of the Republic of Slovenia. 2011 թ․ հունիսի 6.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)(չաշխատող հղում)
  11. Croatian government gives up ZERP for sake of EU accession talks (SETimes.com)
  12. Croatia gives up ZERP (SETimes.com)
  13. «Specijalci s Kurska gase požar unutar plamtećeg broda - Jutarnji.hr». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 23-ին.

Արտաքին հղումներ խմբագրել