Էկոլոգիական քիմիա, գիտություն է քիմիական գործընթացների մասին, որը սահմանում է շրջակա միջավայրի՝ մթնոլորտի, ջրոլորտի, հողի վիճակը և հատկությունները։ Քիմիայի բաժին, որը նվիրված է էկոլոգիական հիմնախնդիրների և գործընթացների, ինչպես նաև շրջակա միջավայրի օբյեկտների քիմիական հատկությունների և ձևավորման գործընթացի ուսումնասիրմանը։ Էկոլոգիական քիմիան ուսումնասիրում է ինչպես շրջակա միջավայրում ընթացող բնական քիմիական, այնպես էլ նրա անթրոպոգեն (մարդածին) աղտոտման գործընթացները։ Էկոլոգիական քիմիայի խնդիրներից մեկը նոր քիմիական տեխնոլոգիաների, որոնք զգալիորեն նվազեցնում են շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունը, թափոնների վնասազերծման և օգտագործման տեխնոլոգիաների, օդի և աղտոտված ջրերի մաքրման, հողերի ռեմեդացիայի (վերականգնան) մշակումն է։

Էկոլոգիական քիմիայի բաժինները խմբագրել

Էկոլոգիական քիմիան գիտություն է, որը զբաղվում է շրջակա միջավայրի բաղադրությունը, կառուցվածքը և քիմիական կազմը որոշող պրոցեսների ուսումնասիրմամբ, որոնք համապատասխան են բնակավայրի կենսաբանական արժեքներին։ Էկոլոգիական քիմիան մի քանի գիտական դիսցիպլինների միասնություն է- բիոքիմիա, անալիտիկ քիմիա, մակերևույթի սորբցման քիմիա, ֆոտոքիմիա, կատալիզ և այլն։

  • Տարածման, մետաբոլիզմի և էկոլոգիական օբյեկտներում ինչպես բնական այնպես էլ մարդածին բնույթի աղտոտիչների բաշխման ուսումնասիրում
  • Ցիկլերի տարրերի ձևավորման մեջ կենդանի օրգանիզմների ամբողջական դերի ուսումնասիրումը, դրա ազդեցությունը երկրի մակերևույթին հասնող արևային ճառագայթման մակարդակի, կլիմայի և մթնոլորտի օքսիդացնող տարողության վրա։
  • Բնական քիմիական հավասարակշռության անթրոպոգեն խախտման հետևանքով առաջացած գլոբալ և ռեգիոնար փոփոխությունների հիմնախնդիրները, այդ թվում նաև «թթվային անձրևները», սմոգը, տրոպոսֆերային և ստրատոսֆերային օզոնի քիմիա, մթնոլորտի աերոզոլ բաղադրատարրերը։
  • Հատուկ վտանգավոր աղտոտող նյութեր - ծանր մետաղների միացություն, ռադիոնուկլիդներ, օրգանական էկոտոքսիկանտներ, կայուն օրգանական աղտոտիչներ (ԿՕԱ - դիօքսիններ, քլորացված դիբենզոֆուրաններ և այլն)։

Նայիր նաև Էկոլոգիական կենսաբանություն

Զարգացման պատմությունը խմբագրել

Էկոլոգիական քիմիայի ակտիվ զարգացումը ԱՊՀ-ում կատարվել է 80-ականների վերջին, ХХ դարի 90-ականների սկզբին, երբ բազում համալսարաններում և պոլիտեխնիկական ինստիտուտներում ստեղծվեցին էկոլոգիական քիմիայի, ինչպես նաև էկոտեխնոլոգիայի և շրջակա բնական միջավայրի պահպանության ամբիոններ։ Ներկայումս հաստատվել եմ գիտական աշխատակիցների 03.00.16 մասնագիտությունը-Էկոլոգիա (քիմիական գիտություններ)։

Կոնֆերանսներ խմբագրել

  • III Միջազգային կոնֆերանս «Էկոլոգիական քիմիա-2005» (20-21 մայիսի 2005 թ.) Քիշնև, Մոլդովա

Կոնֆերանսի թեման.

  • 1. Ջրերի էկոլոգիական քիմիա
  • 2. Օդի էկոլոգիական քիմիա
  • 3. Հողի էկոլոգիական քիմիա
  • 4. Թափոնների մենեջմենթ և առավել մաքուր արտադրություն
  • 5. Քիմիական ռիսկի գնահատում
  • 6. Էկոլոգիական քաղաքականություն և օրենսդրություն
  • 7. Էլեկտրոքիմիա և էկոլոգիա
  • Ecological Chemistry 2007

4th International Conference November 12-15, 2007, Braunschweig, Germany

Conference Topics։

  • 1.Ecological Chemistry of Water
  • 2.Ecological Chemistry of Air
  • 3.Ecological Chemistry of Soil
  • 4.Green Chemistry and Waste Management
  • 5.Chemical Risk Assessment and Consumer Protection
  • 6.Sustainable Development, Education and Environmental Policy

Գրականություն խմբագրել

Գրքեր խմբագրել

  • Корте Ф. Экологическая химия, М., Мир, 396 с, 1997, ISBN 5-03-003081-6
  • Исидоров В. А. Экологическая химия (Уч. для ВУЗ), Химиздат, 304 с, 2001, ISBN 5-7245-1068-5
  • Копылова Л. И. Малый практикум по эколого-химическому анализу почв. Учебное пособие, Иркутск, ИГПУ, 2002.
  • Копылова Л. И. Введение в экологическую химию. Учебное пособие.- Иркутск։ ИГПУ, 2000.- 242 с.
  • Фелленберг Г. Загрязнение природной среды. Введение в экологическую химию. 1997,
  • Астафьева Л. С. Экологическая химия, 2006
  • Медведев Практикум по экологической химии, 1999
  • Скурлатов Ю. И.,Дука Г. Г.,Мизити А. Введение в экологическую химию, М.,Высшая школа,399 с,1994
  • Duca Gh., Scurlatov Iu. Ecological chemistry. - Chişinău։ CEUSM, 2002. - 289 p.;

Ամսագրեր խմբագրել

  • «Էկոլոգիական քիմիա» - թողարկվում է 1944 թ-ից եռամսյակը մեկ, ռուսերեն լեզվով և մասամբ անգլերեն լեզվով (օրիգինալ հոդվածներ և ակնարկներ էկոլոգիայի քիմիական խնդիրների մասին, աղտոտիչների տարածական-ժամանակային բաշխման դիտարկման և մոդելավորման տվյալներ, շրջակա միջավայրի աղտոտիչների և դրանց հեռացման գործընթացի աղբյուրների ուսումնասիրության արդյունքները, շրջակա միջավայրում քիմիական գործընթացները և այդ գործընթացների մարդածին փոփոխությունները, շրջակա միջավայրի որակի վերականգնման ուղիները, ձեռքբերումները էկոլոգիական անալիտիկ քիմիայի ոլորտում, բարձրագույն ուսումնական հաստատություններում քիմիկոսների պատրաստման ժամանակ էկոլոգիական կրթության հիմնախնդիրը)։
  • Chemistry Journal of Moldova (general. industrial and ecological chemistry) ISSN 1857-1727

Հիմնադիր՝ Մոլդովայի գիտությունների ակադեմիայի քիմիայի ինստիտուտ։