Էխևերիա
Էխևերիա | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Քարբեկածաղկավորներ (Saxifragales) |
Ընտանիք | Թանձրատերևազգիներ (Crassulaceae) |
Ենթաընտանիք | Գառնադմակայիններ (Sempervivoideae) |
Տրիբա | Sedeae |
Ցեղ | Էխևերիա (Echeveria) DC., 1828 |
Էխևերիա (լատին․՝ Echeveria), պատկանում է թանձրատերևազգիների (Crassulaceae) ընտանիքին։ Հայրենիքը Մեքսիկան է։
Կենսաբանական նկարագիր
խմբագրելԷխևերիաները դասվում են հաստ, հյութալի տերևներ ունեցող դեկորատիվ բույսերի շարքին։ Գեղեցիկ տերևադասավորության շնորհիվ բույսը նմանվում է վարդի։ Ունի մի շարք գեղեցիկ տեսակներ։ Էխվերիա դեսմեցնայի (E. Desmetiana) վարդակը սպիտակ արծաթագույն է, երկնագույն երանգավորումով, իսկ (E. secunda glauca Hort.) վարդակն ունի 8-10 սմ տրամագիծ, գույնը թխակապույտ է, բարձրությունը հասնում է մինչև 20 սմ-ի։
Ծաղկային ձևավորումներում տնկելիս, եթե ցողունը երկար է, կարելի է կտրել, թողնելով 5-10 սմ բարձրության վրա, և վարդակը առանց արմատի տնկել գորգային ձևավորումներում, ուղղակի հողի մեջ։ Առանց ավազի բույսը արմատակալում է մինչև աշուն մնում է նույն բարձրության վրա։
- Էխևերիա - մետալիկան (E. metallica Hort.) ունի գեղեցիկ տեսք, տերևները կարմիր վառվռուն են։
- Էխևերիա ագավանմանի (B.agavoidcc Lem.) վարդակը ցողուն չունի տերևները անմիջապես աճում են արմատավզից 6-7 սմ երկարությամբ 3-4 սմ լայնությամբ այնպես, որ վարդակի տրամագիծը հասնում է 12-15 սմ-ի։ Տերևները գորշ կանաչագույն են, երբեմն կարմիր երանգափայլով, օվալաձև են, ոլորված եզրերով, ծայրերին ունեն դարչնագույն փշեր։
Օգտագործում
խմբագրելՆշված բոլոր տեսակներն օգտագործվում են գորգային ձևավորումներում, նախընտրում են արևոտ, լուսավոր հողեր։ Միջբուսային տարածությունը խորհուրդ է տրվում թողնել 8-10 սմ։
Մշակում
խմբագրելԲազմանում են սերմերով, վարդակներով (վերջինները աճում են բույսի կողքերին՝ ներքևի տերևների տակ) և տերևներով։ Վարդակները և տերևներն անջատելով մայր բույսից, որոշ ժամանակ թառամեցնելուց հետո, տնկում են մաքուր ավազում կամ հատուկ պատրաստված հողախառնուրդներում։ Տերևներն անջատելուց պետք է աշխատել, որ չվնասվեն, քանի որ կարող են նեխել։ Նախքան տնկելը վերքն անպայման անհրաժեշտ է ծածկել փայտածխի փոշով։ Պետք է ջրել ոչ հաճախ։ Ձմեռվա պայմաններում բույսերը (մայրակները) պահվում են ջերմատների լուսավոր անկյուններում, 10-12° ջերմության պայմաններում։ Սերմերով բազմացնելու տեխնիկան նույնն է, ինչ որ բեգոնիայինը։
Գրականություն
խմբագրել- Ծաղկաբուծություն և դեկորատիվ այգեգործություն, Հ. Ե. Նարինջյան
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էխևերիա» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էխևերիա» հոդվածին։ |