Էլ Թեյլոր (անգլ.՝ Al Taylor, 1948[1][2][3][…], Սպրինգֆիլդ, Միսսուրի, ԱՄՆ - 1999[1][2][3][…] կամ մարտի 31, 1999(1999-03-31)[4], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի նկարիչ։

Էլ Թեյլոր
Ծնվել է1948[1][2][3][…]
ԾննդավայրՍպրինգֆիլդ, Միսսուրի, ԱՄՆ
Վախճանվել է1999[1][2][3][…] կամ մարտի 31, 1999(1999-03-31)[4]
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ[5][6]
Մասնագիտությունքանդակագործ և նկարիչ-փորագրող

Կենսագրություն խմբագրել

Էլ Թեյլորը ծնվել է 1948 թվականին Միսսուրի նահանգի Սփրինգֆիլդ քաղաքում։ Ուսանել է Կանզասի գեղարվեստի համալսարանում։ 1970 թվականին տեղափոխվել է Նյու Յորք, որտեղ ապրել է մինչև կյանքի վերջը։ 1986 թվականին կայացել է նրա առաջին ցուցահանդեսը Նյու Յորքի Alfred Kren պատկերասահում։ Թեյլորի աշխատանքները ցուցադրվել են Ամերիկայում և Եվրոպայում՝ բազմաթիվ ցուցահանդեսների ժամանակ։

Նրա աշխատանքները գտնվում են Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանում, Բոստոնի գեղարվեստի թանգարանում, Հյուստոնի գեղեցիկ արվեստների թանգարանում, Փարիզի Պոմպիդու կենտրոնում, Մինեապոլսի Walker Art կենտրոնում, Մյունխենի Staatliche Graphische Sammlung կենտրոնում, Ամերիկյան արվեստի Ուիթնի թանգարանում։

Ստեղծագործություն խմբագրել

1980 թվականին Թեյլորն ուղևորվել է Աֆրիկա, ինչը մեծ ազդեցություն է թողել նրա աշխատանքի և գործունեության վրա։ Այդ ուղևորությունը Թեյլորին սովորեցրել է բավարարվել ձեռքի տակ եղածով, և գիտակցել արվեստի մեջ հումորի կարևորությունը։ ԱՄՆ վերադառնալուց հետո ֆինանսական կարիքը և Աֆրիկայում ձեռք բերված փորձը նրան դրդել են «կոնստրուկցիաներ» ստեղծել ձեռքի տակ եղածով։ 1986 թվականին այդ աշխատանքները ցուցադրվել են պատկերասրահում՝ նրա առաջին ցուցահանդեսում։

Թեյլորը տարբերություն չէր տեսնում իր եռաչափ աշխատանքների և նկարների մեջ։ Խուսափելով «քանդակ» բառից՝ իր աշխատանքները կոչում էր «նկարներ տարածության մեջ»։ Թեյլորն իր աշխատանքներում օգտագործում էր ոչ ավանդական իրեր (օրինակ՝ գրիչներ, մետաղալարեր), որոնք տարբեր տեսանկյուններից դիտելիս տարբեր կերպ էին ներկայանում[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Union List of Artist Names
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 British Museum person-institution thesaurus
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Smithsonian American Art Museum person/institution ID
  4. 4,0 4,1 4,2 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  5. https://www.kulturarv.dk/kid/VisKunstner.do?kunstnerId=33711
  6. Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
  7. «Al Taylor | artnet». www.artnet.com. Վերցված է 2020 թ․ մարտի 25-ին.

Արտաքին հղումներ խմբագրել