Ալ-Շադդադի

քաղաք
(Վերահղված է Էլ-Շադդադիից)

Ալ-Շադդադի (արաբ․՝ الشدادي‎‎), քաղաք Սիրիայի Արաբական Հանրապետության Ալ-Հասաքայի մարզում Ալ-Հասաքայի գավառում` Խաբուր գետի արևմտյան ափին։ Համանուն շրջանի վարչական կենտրոնն է։

Քաղաք
Ալ-Շադդադի
արաբ․՝ الشدادي‎‎‎
ԵրկիրՍիրիա Սիրիա
ՄուհաֆազաԱլ-Հասաքայի մարզ
ՄինտակաԱլ-Հասաքայի գավառ
ՆահիյաԱլ-Շադդադիի շրջան
Այլ անվանումներԹել Շադդադի
ԲԾՄ275 մ
Պաշտոնական լեզուԱրաբերեն
Բնակչություն15․806 մարդ (2004)
Ազգային կազմԱրաբներ
Կրոնական կազմսուննի իսլամ
Ժամային գոտիUTC+2
Ալ-Շադդադի (Սիրիա)##
Ալ-Շադդադի (Սիրիա)

Աշխարահգրություն խմբագրել

Քաղաքը գտնվում է մարզի հյուսիսարևելյան մասում՝ ծովի մակարդակից 275 մ բարձրության վրա։ Ալ-Շադդադին տեղակայված է մարզի վարչական կենտրոն Ալ-Հասաքայից16 կմ հեռավորության վրա։ Մոտ բնակավայրեն են արևմուտքում՝ Ալ-Բասնա, հյուսիսում՝ Ալ-Ռայիդի, արևելքում՝ Թայյար, հարավում՝ Ադլա։ Քաղաքը բաժանված է երկու թաղամասերի` հյուսիսային և հարավային[1]։

Բնակչություն խմբագրել

Ըստ 2004 թվականի մարդահամարի Ալ-Շադդադիում ապրում է 24.806 մարդ, իսկ համանուն շրջանում 58,916 մարդ[2]։ Քաղաքի բնակչությունը շատ բազմազան է, սակայն գերակշիռ մասը դրանք Ջաբուր ցեղի արաբներն են, որոնք դավանում են իսլամի սուննի ուղղությունը։

Տրանսպորտ խմբագրել

Ամենամոտ քաղաքացիական օդանավակայնն Դեյր-էլ-Զորի օդանավակայանն (անգլ.՝ Deir ez-Zor Airport) է որ գտնվում է Դեյր-էլ-Զոր քաղաքում։ Քաղաքի գլխավորմասով է անցնում Ալ-Հասաքա Դեյր-էլ-Զոր ավտոճանապարն։

Ծանոթագրություն խմբագրել

  1. Ֆիզիկաշխարահգրական տվյալներ
  2. Սիրիայի մարդահամար, 2004

Արտաքին հղումներ խմբագրել