Էլվիրա Գավրիլովա
Էլվիրա Գավրիլովա (ռուս.՝ Гаврилова, Эльвира Александровна, մարտի 26, 1989, Նիկոլաև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), լրագրող, պրոդյուսեր, հասարակական գործիչ, դիզայներ։ Financoff ամսագրի գլխավոր խմբագիր, կանացի հագուստի Elvira Gavrilova ապրանքանիշի սեփականատեր։ Համաուկրաինական «Թոփ-100 Ուկրաինայի հպարտություն» շրջանային նախագծի կազմակերպիչ։
Էլվիրա Գավրիլովա ուկրաիներեն՝ Ельвіра Олександрівна Гаврилова | |
---|---|
Ծնվել է | մարտի 26, 1989 (35 տարեկան) |
Ծննդավայր | Նիկոլաև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ուկրաինա |
Կրթություն | Petro Mohyla Black Sea National University? |
Մասնագիտություն | պրոդյուսեր, dressmaker, խմբագիր և լրագրող |
Կայք | elvira-gavrilova.com |
Elvira Gavrilova Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԷլվիրա Գավրիլովան ծնվել է 1989 թվականի մարտի 26-ին Նիկոլաևում՝ Ուկրաինական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունում։ Հայրը ձեռնարկատեր է, մայրը՝ տնտեսագետ։
Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Պյոտր Մոգիլայի անվան Չերնոմորիայի պետական համալսարան (Կիև-Մոգիլայան ակադեմիայի մի մասը)` քաղաքական գիտությունների ֆակուլտետ։ 2012 թվականին ստացել է մագիստրոսի աստիճան «Միջազգային հարաբերություններից»։
2015 թվականին հիմնադրել է կանացի հագուստի Elvira Gavrilova ապրանքանիշը[1]։
2016 թվականի մարտին էլվիրա Գավրիլովան զբաղեցրել է «Деньги плюс» թերթի գլխավոր խմբագրի պաշտոնը, որը նրա ղեկավարության ներքո աստիճանաբար փոխել է ձևաչափը և կոչվել է Financoff[2]։
2018 թվականին մեկնարկել է Էլվիրայի առաջին պրոդյուսերական նախագիծը՝ «Թոփ-100 Ուկրաինայի հպարտություն»-ը[3]։ Ներկայումս գործում է չորս անվանակարգերում՝ տղամարդիկ, կանայք, երեխաներ և ընկերություններ։
«ԹՈՓ 100։ Ուկրաինայի ապագան։ Երեխաներ»-ի հետքերով թողարկվել է «Կրթությունը Մեծ Բրիտանիայում» նախագիծը[4][5]։
2008 թվականի վերջում Էլվիրա Գավրիլովան առաջնաելույթ է ունեցել որպես արտ պրոդյուսեր։ 2018 թվականի դեկտեմբերի 7-ին բացվել է նրա կողմից կազմակերպված Կոնստանտին Սկոպցովի ցուցահանդեսը[6]։
Elvira Gavrilova նորաձևության տուն
խմբագրելՀիմնադրվել է 2015 թվականին։ Նորաձևության տունն ունի հետևյալ ուղղվածությունը՝ կանացի հագուստ և «կանացիությունն ու կնոջ ճոխությունը» ընդգծող պարագաներ[7]։
Elvira Gavrilova-ից կոմպլեկտը՝ թափանցիկ շիֆոնից վերնաշապիկ և սև մատիտ-կիսաշրջազգեստ, ըստ L'Officiel Ուկրաինա ամսագրի՝ մտել է 2017 թվականի Odessa fashion week նորաձևության շաբաթվա թոփ լավագույն կերպարների մեջ[8]։
Autumn / Winter 17-18 հավաքածուն մտել է ուկրաինական սեզոնի լավագույն տասնյակ՝ ըստ HDFashion & LifeStyle-ի[9]։
2018 թվականի գարնանը Odessa Fashion Day-ի 17-րդ սեզոնի ընթացքում Էլվիրա Գավրիլովայի ցուցադրությանը որպես համադիզայներ մասնակցել է երգչուհի ՍոլոՀան։ Elvira Gavrilova SS 2018 հավաքածուի սև-բեժ երանգները լրացրել են Սոլոհայի ստեղծած գլխի վառ զարդարանքները[10]։
Բարեգործություն
խմբագրելԷլվիրա Գավրիլովան բարեգործական «Օգնիր» ծրագրի հիմնադիրն ու գլխավոր տնօրենն է։ Հենց նա է կազմակերպում բարեգործական երեկոներ՝ հիվանդ երեխաներին օգնելու համար[11][12]։
2018 թվականին Էլվիրան թողարկել է Charity calendar ծրագիրը։ Սա բարեգործական օրացույց է, որի նկարահանումներին մասնակցում են գործարարներ, քաղաքական գործիչներ, մարզիկներ և շոու-բիզնեսի աստղեր տաղանդավոր երեխաների հետ միասին[13]։ Վաճառքից ստացված գումարն ուղղվում է Լյուդովդորֆի թիվ 97 գիշերօթիկ դպրոցի հաշվին՝ լսողության խնդիրներ ունեցող երեխաներին։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Український must have: Elvira Gavrilova». ТСН.ua (ուկրաիներեն). 2017 թ․ հոկտեմբերի 11. Վերցված է 2019 թ․ փետրվարի 11-ին.
- ↑ UA, Голос. «Эльвира Гаврилова: о том, как талантливый редактор "подняла" "Деньги Плюс"». golos.ua. Վերցված է 2019 թ․ փետրվարի 11-ին.
- ↑ «Главред «Деньги плюс» анонсирует ребрендинг издания и запуск ряда рейтинговых проектов ТОП 100 (видео)». press.unian.net (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 11-ին.
- ↑ «Эльвира Гаврилова: «Образование в Великобритании» доступно для украинцев». pravda.rv.ua (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 11-ին.
- ↑ «Эльвира Гаврилова: новый проект "Обучение за границей" Украина-Великобритания стартовал . Новости по-русски — все новости (вчера, сегодня, сейчас) от 123ru.net». 123ru.net. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 11-ին.
- ↑ «В Одессе покажут «семантический реализм» Константина Скопцова (фото) , Ivasi.news» (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 11-ին.
- ↑ User, Super. «ELVIRA GAVRILOVA». odessafashionweek.com (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 11-ին.
{{cite web}}
:|last=
has generic name (օգնություն) - ↑ «L'Officiel выбирает: лучшие образы Odessa Fashion Week». officiel-online.com (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 11-ին.
- ↑ «10 лучших коллекций Odessa Fashion Week». HD Fashion (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 11-ին.
- ↑ «17-th Odessa Fashion Day: дневник второго дня». Best People Club (անգլերեն). 2018 թ․ ապրիլի 15. Վերցված է 2019 թ․ փետրվարի 11-ին.
- ↑ «Факт. Реальная помощь: журнал "Деньги Плюс" и проект "Помоги" собирали деньги для тяжелобольного мальчика». kp.ua (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 11-ին.
- ↑ «Бренд Elvira Gavrilova совместно с проектом "Помоги" организовали вечер помощи ребенку». elviragavrilova.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 11-ին.
- ↑ ««Charity Calendar 2019»: откройте сердца навстречу добру, творите, перевоплощайтесь». Журнал «Financoff» (Финансофф) (ռուսերեն). 2018 թ․ դեկտեմբերի 18. Վերցված է 2019 թ․ փետրվարի 11-ին.(չաշխատող հղում)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլվիրա Գավրիլովա» հոդվածին։ |