Էլվիս Մերզլիկին (լատիշ․՝ Elvis Merzļikins, ապրիլի 13, 1994(1994-04-13)[1], Ռիգա, Լատվիա), լատիշ պրոֆեսիոնալ հոկեյիստ, դարպասապահ։ Ներկայումս խաղում է Հոկեյի ազգային լիգայում հանդես եկող «Կոլումբուս Բլու Ջեքեթս» ակումբում։ Լատվիայի հավաքականի անդամ է։

Էլվիս Մերզլիկին
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Բնօրինակ անուն՝լատիշ․՝ Elvis Merzļikins
Մասնագիտացում՝Հոկեյիստ
Երկիր՝ Լատվիա
Ծննդյան ամսաթիվ՝ապրիլի 13, 1994(1994-04-13)[1] (30 տարեկան)
Ծննդավայր՝Ռիգա, Լատվիա
Ակումբ՝Hockey Club Lugano?
191 սանտիմետր
Քաշ՝85 կիլոգրամ

Կենսագրություն խմբագրել

Էլվիսը ծնվել է գործարար Վյաչեսլավ Մերզլիկինի և Սանդրա Վանագա-Մատինսկու ընտանիքում։ Ավագ եղբայրը Ռենարսն է։ Երբ տղան երեք տարեկան է եղել, հայրն անհետ կորել է։ Մայրը միայնակ մեծացրել է երկու որդիներին[2]։

Ակումբային գործունեություն խմբագրել

2014 թվականի NHL դրաֆտի ժամանակ նրան ընտրել է ամերիկյան «Կոլումբուս Բլու Ջեքեթս» ակումբը[3]։ 2012/13 մրցաշրջանի ընթացքում Մերզլիկինը մի քանի հանդիպում անցկացրել է «Լուգանոյի» պահեստայինների նստարանին։ Հիմնական կազմում առաջին անգամ հանդես է եկել 2013 թվականի սեպտեմբերի 28-ին՝ «Լոզաննայի» դեմ խաղում («Լուգանոն» հաղթել է 2-1 հաշվով)։

2019 թվականի մարտի 20-ին Էլվիսը մեկ տարով նորեկի պայմանագիր է կնքել Հոկեյի ազգային լիգայի «Կոլումբուս Բլու Ջեքեթս» ակումբի հետ[4]։

Միջազգային գործունեություն խմբագրել

Մերզլիկինը մասնակցել է 2012 թվականի աշխարհի առաջնությանը և 2013 թվականի երիտասարդական առաջնությանը։

2016 թվականի աշխարհի առաջնության ժամանակ ընտրվել է որպես Լատվիայի տափօղակով հոկեյի հավաքականի դարպասապահ, և հանդես է եկել մեկնարկային կազմում Շվեդիայի դեմ առաջին իսկ խաղում (լատիշները պարտվել են 1-2 հաշվով)[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://www.iihf.com/en/events/2018/wm/teams/roster/1610/IIHF.
  2. От убитого отца до ломбардов, нищеты: путь латвийского вратаря Элвиса Мерзликина(չաշխատող հղում)
  3. «Jackets select Elvis Merzlikins 76th overall». JacketsCannon.com. 2014 թ․ հունիսի 27. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 27-ին.
  4. «НХЛ. «Коламбус» подписал контракт с вратарем сборной Латвии Мерзликиным». sports.ru. 2019 թ․ մարտի 21. Վերցված է 2019 թ․ մարտի 21-ին.
  5. «Game lineup». iihf.com. 2016 թ․ մայիսի 7. Վերցված է 2016 թ․ մայիսի 9-ին.