Էլչին Գաֆարի Հասանով (ծնվ.՝ 1965, Բաքու), ադրբեջանցի ռուսալեզու գրող և հրապարակախոս, Ադրբեջանի գրողների միության անդամ, ՊԱԿ-ի պաշտոնաթող սպա, տեխնիկական գիտությունների թեկնածու։ Ազատ խոսում է անգլերեն և թուրքերեն։

Էլչին Հասանով
Ծնվել է1965
ԾննդավայրԲաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ադրբեջան
Մասնագիտությունգրող, հրապարակախոս և քաղաքական գործիչ

Խուզարկուական և հրապարակախոսական ժանրերով գրված ավելի քան 30 գրքերի հեղինակ։ Իր ստեղծագործության մեջ Հասանովը շոշափում է սուր սոցիալական և փիլիսոփայական թեմաներ։ Նույն ժամանակ նա բացասականորեն և բավականին անհարգալից է վերաբերվում ավանդույթներին, որի պատճառով նրա բոլոր աշխատությունները սկանդալային են անվանում։

Գործունեություն խմբագրել

2011 թվականին բավականին հայտնի է դարձել 2006 թվականին գրված և համացանցում հրապարակած Հասանովի «Կովկասցիները Հայրենական մեծ պատերազմում (Կովկասցիների նամակները)» տեքստը։ Փաստացի այն Կովկասից զորակոչված զինվորների ճակատից գրված և այնտեղ ստացած նամակների հորինված արխիվի բացում է ներկայացնում։ Տեքստի մեջ կան ինչպես անմիջապես «նամակները», որտեղ նկարագրված է օկուպացված տարածքներում կովկասցի զինվորների կողմից իրականացված գազանությունների և տանջանքների նկարագրությունը, այդպես էլ հայտնի քաղաքական գործիչների, գիտնականների, զինվորականների տրամախոսություններ։ Բազմաթիվ կայքերում և ֆորումներում այդ տեքստը մեջբերվում է որպես արժանահավատ։ 2011 թվականին տվյալ աշխատության վերաբերյալ Վլադիմիր Պարխոմենկոն «Ռուս ժողովրդի ժողով» («Собор русского народа») կազմակերպության անունից ՌԴ Դատախազություն դիմում է գրել[1]։

2012 թվականի մարտին Մորդովիայի Հանրապետության Սարանսկ քաղաքի Լենինյան շրջանային դատարանը Էլչին Հասանովի «Կովկասցիները Հայրենական մեծ պատերազմում» աշխատությունը ծայրահեղական (էքստրեմիստական) է ճանաչել[2] և ՌԴ Արդարադության նախարարությունը ընդգրկել է այն Ծայրահեղական նյութերի դաշնային ցանկի մեջ[3]։

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ՌԴ Դատախազություն ներկայացված դիմումը «Ռուս ժողովրդի ժողով» կազմակերպության կայքում
  2. «Дело № 2-626/2012». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 12-ին.
  3. «Ծայրահեղական նյութերի դաշնային ցանկ». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 12-ին.