Էլման Ռուսթամով
Էլման Սիրաջ օկլի Ռուսթամով (ադրբ.՝ Elman Sirac oğlu Rüstəmov, հունիսի 29, 1952, Ջեբրաիլի շրջան (Ադրբեջանական ԽՍՀ), Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), Ադրբեջանի Հանրապետության Կենտրոնական բանկի նախկին նախագահ, Ադրբեջանի շախմատի ֆեդերացիայի նախագահ[1][2]։
Էլման Ռուսթամով | |
Կրթություն՝ | Ադրբեջանի պետական տնտեսագիտական համալսարան |
---|---|
Մասնագիտություն՝ | տնտեսագետ |
Ծննդյան օր | հունիսի 29, 1952 (71 տարեկան) |
Ծննդավայր | Ջեբրաիլի շրջան (Ադրբեջանական ԽՍՀ), Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ադրբեջան |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Կենսագրություն
խմբագրելԷլման Ռուսթամովը ծնվել է 1952 թվականին Ջաբրայիլի շրջանում։ 1973 թվականին ավարտել է Դ. Բունյադզադեի անվան Ադրբեջանի ազգային տնտեսության ինստիտուտը։
1973 թվականին նա սկսել է աշխատել որպես տնտեսագետ ՝ Ադրբեջանական ԽՍՀ Պետպլանավորման կոմիտեին կից Տնտեսագիտության հետազոտական ինստիտուտում։
1974-1975 թվականներին նա ծառայել է բանակում։
1975-1978 թվականներին սովորել է ասպիրանտուրայում։
1978-1980 թվականներին աշխատել է որպես Ադրբեջանի ԽՍՀ արդյունաբերության նախարարության Բաքվի տնտեսական բաժնի վարիչ։
1980-1990 թվականներին աշխատել է որպես ավագ տնտեսագետ, բաժնի վարիչ, Տնտեսագիտության գիտահետազոտական ինստիտուտում։
1986 թվականից տնտեսական գիտությունների թեկնածու է[3]։
1991-1992 թվականներին աշխատել է ԱՀ նախագահի աշխատակազմում որպես ավագ խորհրդական։
1992 թվականի դեկտեմբերին նշանակվել է ԱՀ Ազգային բանկի նախագահի առաջին տեղակալ։
1993 թվականին ստացել է տնտեսական գիտությունների դոկտորի կոչում։ Նա բազմաթիվ գիտական հոդվածների և հրապարակումների հեղինակ է։
1995 թվականի հունվարին ԱՀ նախագահի հրամանով նշանակվել է ԱՀ Ազգային բանկի խորհրդի նախագահ։ 2022 թվականի ապրիլին ազատվել է այդ պաշտոնից։ Նրան փոխարինել է Թալեհ Քյազիմովը։
Ամուսնացած է. Ունի 3 երեխա։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Dr. Elman Sirac oğlu RÜSTƏMOV
- ↑ Էլման Ռուսթամով
- ↑ «Elman Rüstəmov - Azərbaycan Respublikası Mərkəzi Bankının sədri». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 14-ին.