Էլին Մարիա Պերնիլլա Նորդեգրեն (շվեդ.՝ Elin Maria Pernilla Nordegren, հունվարի 1, 1980(1980-01-01)[1], Ստոկհոլմ, Շվեդիա), շվեդ մոդել։

Էլին Նորդեգրեն
Ծնվել էհունվարի 1, 1980(1980-01-01)[1] (44 տարեկան)
ԾննդավայրՍտոկհոլմ, Շվեդիա
Քաղաքացիություն Շվեդիա
ԿրթությունՌոլինս քոլեջ
Մասնագիտությունմոդել
ԱմուսինԹայգեր Վուդս և significant other?
Ծնողներհայր՝ Thomas Nordegren?, մայր՝ Barbro Holmberg?
 Elin Nordegren Վիքիպահեստում

Վաղ տարիներ խմբագրել

Նորդեգրենը ծնվել է Շվեդիայի Ստոկհոլմ քաղաքում։ Նրա մայրը՝ Բարբրո Հոլմբերգը, քաղաքագետ է, Շվեդիայի միգրացիայի և ապաստանների քաղաքականության նախկին նախարար և Եվլեբորգ շրջանի նախկին նահանգապետ։ Հայրը` Թոմաս Նորդեգրենը, ռադիոլրագրող է, որը Կոլումբիայի շրջանի Վաշինգտոն քաղաքում ծառայել է որպես բյուրոյի ղեկավար։ Նա ունի ավագ եղբայր (Ակսել) և երկվորյակ քույր (Ժոզեֆինա)։ Իրենց ուսումը ֆինանսավորելու համար Նորդեգրենը և նրա քույրը սուպերմարկետներում աշխատել են գանձապահ։

Գործունեություն խմբագրել

2000 թվականին Էլինն սկսել է մոդելային կարիերան և նույն թվականի ամռանը հայտնվել Cafe Sport ամսագրի շապիկին։

Անձնական կյանք խմբագրել

2004-2010 թվականներին Էլինն ամուսնացած է եղել գոլֆիստ Թայգեր Վուդսի հետ, որից ունեցել երկու երեխա՝ աղջիկ (Սեմ Ալեքսիս Վուդս, ծնված 18.06.2007) և տղա (Չառլի Ակսել Վուդս, ծնված 08.02.2009):

2019 թվականի հունիսի 7-ին հայտնի է դարձել, որ Էլինը հղի է (երրորդ երեխայով)[2] իր զուգընկեր Ջորդան Քեմերոնից, որը նախկինում եղել է ֆուտբոլային թայմ էնդեր[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլին Նորդեգրեն» հոդվածին։