Էլիզ Պետրոսյան

հայ գրականագետ

Էլիզ Սողոմոնի Պետրոսյան (1909[1]), հայ գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1936 թվականից։

Էլիզ Պետրոսյան
Ծնվել է1909[1]
Մասնագիտությունգրականագետ
ԿրթությունԴպրոցասէր վարժարան (1925) և Երևանի պետական համալսարան (1930)
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների թեկնածու
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
ԱշխատավայրԵրևանի պետական համալսարան
Էլիզ Պետրոսյան Վիքիդարանում

Կենսագրություն խմբագրել

Էլիզ Պետրոսյանը ծնվել է 1909 թվականի նոյեմբերի 13-ին, Թուրքիայի Բալըքքեսիր քաղաքում։ Ծնողներն ու քույրերը զոհ են գնացել 1915 թվականի Մեծ եղեռնին։ Ապրել է Կոստանդնուպոլսի որբանոցում։ 1917-1925 թվականներին սովորել է Կ. Պոլսի Դպրոցասեր տիկնանց վարժարանում։ 1925 թվականին սովորելու նպատակով եկել է Խորհրդային Հայաստան։ 1930 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմալեզվագրական ֆակուլտետը։ Ապա աշխատել է նույն համալսարանում իբրև գրականության կաբինետի լաբորանտ։ 1931-1934 թվականներին սովորել է ասպիրանտուրայում (Մոսկվա)։ 1934 թվականին «Կլարտե խումբը և կոմունիստ գրողներ Ա. Բարբյուսի, Պո Վայան Կուտյուրիեյի, Ռ. Լըֆևրի ստեղծագործությունները» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1934 թվականից արտասահմանյան գրականություն է դասախոսել Երևանի պետական համալսարանում։ 1938-1956 թվականներին եղել է համալսարանի արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչը[2]։ ԽՄԿԿ անդամ 1940 թվականից։

Երկեր խմբագրել

  • Բայրոնի կյանքն ու ստեղծագործությունը, Երևան, Հայպետհրատ, 1941, 120 էջ[3]։
  • Արևմուտքի և Ամերիկայի առաջավոր գրողները ֆաշիզմի դեմ, Երևան, Պետական համալսարանի հրատարակչություն, 1943[4]։
  • Ժամանակակից բուրժուական գրականության ճգնաժամը, Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 1953, 72 էջ[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Հայաստանի գրադարանների համահավաք գրացուցակ
  2. Գրական տեղեկատու։ Երևան։ «Սովետական գրող»։ 1986։ էջ 369-370։
  3. «Բայրոնի կյանքը և ստեղծագործությունը / Է. Պետրոսյան։ Երևանի պետական համալսարանի հրատարակչություն».(չաշխատող հղում)
  4. Պետրոսյան, Էլիզ Սողոմոնի (1943). Արևմուտքի և Ամերիկայի առաջավոր գրողները ֆաշիզմի դեմ. Վ.Մ. Մոլոտովի անվան Երևանի պետական համալսարան. Երևան: Պետ. համալս. հրատ.
  5. «Ժամանակակից բուրժուական գրականության ճգնաժամը». publishing.ysu.am. Վերցված է 2019 թ․ փետրվարի 9-ին.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլիզ Պետրոսյան» հոդվածին։