Էլիզա Օլջույան

ժողովրդական երգիչ

Էլիզա Հարությունի Օլջույան[1][2](Զեհրա Բիլիր, մարտի 26, 1913(1913-03-26), Արաբկիր, Խարբերդի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - հունիսի 28, 2007(2007-06-28), Ստամբուլ, Թուրքիա), հայկական ծագմամբ թուրք երգչուհի, օպերետային պարուհի, ազգագրական երգեր ժողովող և ուսուցիչ[3]։

Էլիզա Օլջույան
Ծնվել էմարտի 26, 1913(1913-03-26)
Արաբկիր, Խարբերդի վիլայեթ, Օսմանյան կայսրություն
Երկիր Օսմանյան կայսրություն և  Թուրքիա
Մահացել էհունիսի 28, 2007(2007-06-28) (94 տարեկան)
Ստամբուլ, Թուրքիա
ԳերեզմանԶինջիրլիքույու գերեզմանատուն
Մասնագիտություներգչուհի
Գործիքներվոկալ

Կենսագրություն խմբագրել

Էլիզա Օլջույանը ծնվել է Արևմտյան Հայաստանի Խարբերդի գավառի Արաբկիր քաղաքում[4]։ Հայրը՝ Հարությունը, զոհվել է Հայոց ցեղասպանության ժամանակ[5][6], իսկ մայրը, հանուն երեխաների (3 դուստր, 1 որդի), ներկայացել է որպես թուրք և ամուսնացել թուրքի հետ[4]։ Թուրք հայրը աղջկան տվել է Զեհրա անունը[4]։ Սաբահ օրաթերթին տված հարցազրույցում Էլիզան նշում է, որ անունը փոխել է, երբ 22 տարեկան էր և ամուսնանում էր երկրորդ ամուսնու հետ[7]։

Նախնական կրթություն ստանալուց հետո՝ 1927 թվականին տեղափոխվել է Կոստանդնուպոլիս։ Երաժշտության դասեր է առել հայ երաժիշտ Արտակ Ջանդար-Թերզյանի մոտ։ Առաջին անգամ ելույթ է ունեցել 1943 թվականին, Ստամբուլի ռադիոյով։ Հավաքագրել և ներկայացրել է թուրքական ազգային երաժշտությունը։ Նրա առաջին ձայնագրություններն արվել են Վահրամ Կեսարյանի ձայնագրման ստուդիայում։ Նրան անվանել են «Թուրքիայի Էդիթ Պիաֆ»։ Եղել է օպերետային պարուհի, ազգագրական երգեր ժողովող և ուսուցիչ։ Գործունեության ամբողջ ընթացքում նա երբեք հրապարակավ չի խոստովանել իր հայկական ծագման մասին։ Թուրքերը կարծել են, թե թուրք է, քանի որ թուրքական անուն է ունեցել՝ Զեհրա Բիլիր։

Տարբեր աղբյուրներ փաստել են, որ նրա իրական ազգանունը Սուրհանդակյան է եղել, մինչդեռ լրագրող Պերճուհի Բերբերյանը, ով Էլիզայի մանկության ընկերուհին է եղել, «Ակօս» թերթում լույս տեսած իր հոդվածում հերքել է այդ ինֆորմացիան[8]։

  Ես բնիկ էլյազըղցի եմ։ Հորս չեմ հիշում, նա հայ է եղել, զինվորագրվել է և մասնակցել Առաջին աշխարհամարտին, երբ ես մեկ ու կես տարեկան եմ եղել։ Նրա մասին այլևս երբեք ոչինչ չենք լսել՝ կամ գնդակահարվել է, կամ մահացել։ Ես թուրք հորս գիտեմ։ Թեպետ գրանցման մատյաններով ես հայ եմ, սակայն թուրք եմ ու մուսուլման[9]։  

Ժառանգություն խմբագրել

1985 թվականին Արաբկիրի այն փողոցը, որտեղ գտնվել է Զեհրա Բիլիրի տունը, անվանակոչվել է «Զեհրա Բիլիր»։ Մի քանի անգամ հայտնվել է Հակոբ Այվազի հրատարակած «Քոնուք» ամսագրի շապիկին։

Մահ խմբագրել

Մահացել է 2007 թվականի հունիսի 27-ին, Ստամբուլի ծերանոցում։ Թաղված է Զինջիրլիքույու գերեզմանատանը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.agos.com.tr/tr/yazi/14867/yanlis-bilinen-bir-dogru
  2. http://armenianweekly.com/2017/03/30/from-eliza-to-zehra/
  3. Bulut, Uzay (2017 թ․ մարտի 30). «From Eliza to Zehra: A 'Hidden Armenian' Superstar in Turkey». The Armenian Weekly (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 27-ին.
  4. 4,0 4,1 4,2 «ZEHRA BİLİR (Eliza Surhantakyan)» (Turkish). Bedri Ozdemir. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 11-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. «Zehra Bilir». Kulis (779). 1979 թ․ հունիսի 1.
  6. «Hayat Oldugu Gibi (Life as it is)». Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 11-ին.
  7. http://arsiv.sabah.com.tr/2002/03/12/z02.html Արխիվացված 2014-04-30 Wayback Machine - "Müftü taktı. 22 yaşındaydım. Evlenecektim. Sibel ismiyle müracaat ettim. Ama müftü, "Kızım bu Türk ismini andırmıyor" dedi. Ben de, "Öyleyse siz bulun bir isim" dedim. "Zehra olsun" dedi. Bilir de, ilk eşimin soyadıydı. Ben o soyadla ünlendim. Sonra da değiştirmek istemedim..."
  8. «AV Production - Էլիզա Օլջույան». avproduction.am. Վերցված է 2019 թ․ մարտի 27-ին.(չաշխատող հղում)
  9. «Էլիզայից Զեհրա. «գաղտնի հայ» աստղը Թուրքիայում». Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ ապրիլի 12. Վերցված է 2019 թ․ մարտի 27-ին.

Արտաքին հղումներ խմբագրել