Էլզա Իբրահիմովա (ադրբ.՝ Elza İbrahimova), (հունվարի 10, 1938(1938-01-10), Հաջիկաբուլ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 11, 2012(2012-02-11), Բաքու, Ադրբեջան), ադրբեջանական կոմպոզիտոր և երաժիշտ, Ադրբեջանի Հանրապետության և Դաղստանի ժողովրդական արտիստ[1]։

Էլզա Իբրահիմովա
Բնօրինակ անունադրբ.՝ Elza İbrahimova
Ծնվել էհունվարի 10, 1938(1938-01-10)
Հաջիկաբուլ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Ադրբեջան
Մահացել էփետրվարի 11, 2012(2012-02-11) (74 տարեկան)
Բաքու, Ադրբեջան
ԳերեզմանII Alley of Honor
Ժանրերֆիլմի երաժշտություն և դասական երաժշտություն
Մասնագիտությունկոմպոզիտոր
ԿրթությունԲաքվի երաժշտական ակադեմիա
Պարգևներ
 Elza Ibrahimova Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Էլզա Իբրահիմովան ծնվել է 1935 թվականին Հաջիգաբուլ քաղաքում։ Նա սովորել է Բաքվի թիվ 8 երաժշտական դպրոցում։ Կրթություն է ստացել Ասաֆ Զեյնալլու անվան երաժշտական Դպրոցում, կոմպոզիտորական դասարանում։ 1964 թվականին ավարտել է Ու.Հաջիբեկովի անվան Ադրբեջանի Պետական Կոնսերվատորիայի կոմպոզիտորական բաժինը։

Ստեղծագործություններ խմբագրել

Էլզա Իբրահիմովան իր առաջին երգը գրեց 1969 թվականին։ «Դա սուտ չէ» երգի առաջին կատարող Շովքեթ Ալեքպերովան էր։ Էլզա Իբրահիմովան հանդիսանում է Ադրբեջանում տանգոյի ժանրը ներկայացնող առաջին կոմպոզիտորներից մեկը։ «Ես զոհաբերում եմ», «Դուք պետք է ինձ», «Դու գնացիր այգին»-տանգոյի ժանրում գրված երգեր են։ Նա «Աֆետ», «Շեյխ Շամիլ» և «Օրորոցային երգ» երկերի, ինչպես նաև Ադրբեջանում նավթագործներին նվիրված օրհներգի հեղինակ է։ Էլզա Իբրահիմովան նաև գրել է ռոմանսներ, սոնատատներ, կանտատներ։ Էլզա Իբրահիմովան Երկարատև հիվանդությունից հետո վախճանվել է կյանքի 74 տարեկան հասակում[2]։

1992 թ․-Ադրբեջանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ;

2008 թ․-Ադրբեջանի Հանրապետության ժողովրդական արտիստ;

Աշխատություններ խմբագրել

  • "Afət" operası («Աֆետ» օպերա)
  • "Yanan laylalar" operası, 1992 («Օրորոցային երգ» օպերա);
  • "Neftçilər himni", 2001 (նավթագործներին օրհներգ)
  • "Dünya sevənlərindi", 1998-(Նրանք, ովքեր սիրում են աշխարհը)
  • Mahnı və romanslar, 1990–2001-(երգեր և ռոմանսներ).
  • "Rekviyem", 2009-«Ռեքվիեմ»
  • "Gecələr bulaq başı"-(Գիշերը)

Ֆիլմագրություն խմբագրել

  1. Nəğməkar torpaq, 1981-(Երկրի երգը)
  2. Bağışla, 1983-(Ներել)
  3. Qayıdış, 1992-(Վերադարձ)
  4. Yalçın, 2004-(Յալչըն)
  5. Sən yadıma düşəndə, 2013-(Երբ ես հիշում եմ քեզ)

Արտաքին հղումներ խմբագրել

Վիդեո խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Էլզա Իբրահիմովա
  2. «Վախճանվել է ադրբեջանցի հայտնի կոմպոզիտոր Էլզա Իբրահիմովան». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 1-ին.