Էլեն Սանդելին

շվեդ բժիշկ

Էլեն Սանդելին (շվեդ.՝ Ellen Beata Elisabeth Sandelin, հուլիսի 19, 1862(1862-07-19)[2][3], Karlskoga Church Parish, Կարլսկուգա, Էրեբրու, Շվեդիա[3] - մայիսի 7, 1907(1907-05-07)[3], Jakob parish, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[3]), շվեդ բժիշկ[6]։

Էլեն Սանդելին
շվեդ.՝ Ellen Sandelin[1]
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 19, 1862(1862-07-19)[2][3]
ԾննդավայրKarlskoga Church Parish, Կարլսկուգա, Էրեբրու, Շվեդիա[3]
Մահացել էմայիսի 7, 1907(1907-05-07)[3] (44 տարեկան)
Մահվան վայրJakob parish, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[3]
ԳերեզմանՀյուսիսային գերեզմանատուն[4][5]
Քաղաքացիություն Շվեդիա
Մասնագիտությունբժիշկ
Ծնողներհայր՝ Կարլ Հենրիկ Սանդելին, մայր՝ Բեդա Կոլե

Կենսագրություն խմբագրել

Էլենը ծնվել է 1862 թվականին Կարլսկուգայում։ Նա բժիշկ Կառլ Հենրիկ Սանդելինի և Բեդա Կոլետի դուստրն էր։ Նա ավարտել է Ստոկհոլմի Wallinska skolan աղջիկների դպրոցը. այն եղել է Շվեցարիայի առաջին հինգ դպրոցներից մեկը, որտեղ աղջիկները ստացել են ակադեմիական կրթություն և եղել է առաջին դպրոցը, որտեղ ավարտական քննություններ են հանձնել (Studentexamen) և թույլ տվել ընդունվել համալսարան։ Wallinska skolan դպրոցից հետո Էլենը շարունակել է սովորել Կարսլտադի աղջիկներ դպրոցում, ապա ընդունվել է Նորվեգիայի Կրիստիանայի համալսարանը (հետագայում վերանվանվել է Օսլոյի համալսարան

Էլենը ապրել է այն ժամանակ, երբ բարձրագույն բժշկական կրթությունը դարձել է հասանելի կանանց համար։ 1885 թվականին Ուփսալայում սկսել է սովորել բժշկություն և 1891 թվականին ստացել է բակալավր որակավորում, իսկ 1897 թվականին ստացել է բժշկական լիցենզիա Ստոկհոլմում գտնվող Կարոլինյան ինստիտուտի կողմից։ Նույն թվականին նա դարձել է պրակտիկ բժիշկ, իսկ հետո սկսել է ուսուցանել ֆիզիոլոգիա և առողջապահական կրթություն աղջիկների համար մի քանի ուսումնական հաստատություններում։ Նա նաև հանրային դասախոսություններ է կարդացել ֆիզիոլոգիայի և հիգիենայի վերաբերյալ, որոնք հանրաճանաչ են դարձել։

Բժշկությունից բացի, Էլեն Սանդելինը մասնակցել է կանանց հավասարության շարժմանը. ընդգրկվել է կանանց ընտրելու իրավունքի հարցերով հանձնաժողովում և 1899 թվականին դասախոսել է Լոնդոնի կանանց կոնգրեսում, իսկ 1904 թվականին՝ Բեռլինում։

Էլեն Սանդելինը մահացել է 45 տարեկանում՝ 1907 թվականին Ստոկհոլմում։

Մատենագրություն խմբագրել

  • Om några smittosamma sjukdomar och deras sociala faror (1902)
  • Om ungdomens sedliga uppfostran (1902)
  • Kvinnokroppen, dess byggnad och hygien (1903)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www2.ub.gu.se/kvinndata/portaler/rostratt/pdf/rostrattsfragan.pdf
  2. 2,0 2,1 Sandelin, Ellen // http://runeberg.org/nfcd/0346.html — 1916. — Vol. 24.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 Sveriges dödbok 1815–2022 (շվեդերեն) — 9 — Sveriges Släktforskarförbund, 2023.
  4. Sandelin, ELLEN BEATA ELISABETSvenskagravar.se.
  5. Sten nr 321 – Ellen SandelinNorra begravningsplatsen.se.
  6. Hildebrand, Albin. «377 (Svenskt porträttgalleri / XIII. Läkarekåren (biografier af A. Levertin))». runeberg.org (շվեդերեն). Վերցված է 2020 թ․ ապրիլի 23-ին.

Արտաքին հղումներ խմբագրել