էլեն Պատրիցիա Մաքարթուր (անգլ.՝ Ellen Patricia MacArthur, հուլիսի 8, 1976(1976-07-08)[1][2][3][…], Whatstandwell, Crich, Amber Valley, Դերբիշիր, Դերբիշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի զբոսանավավարուհի, որը 2005 թվականի փետրվարի 7-ին սահմանել է աշխարհի շուրջ միայնակ արագությամբ նավարկության նոր համաշխարհային ռեկորդ[4]։

Էլեն Մաքարթուր
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 8, 1976(1976-07-08)[1][2][3][…] (47 տարեկան)
ԾննդավայրWhatstandwell, Crich, Amber Valley, Դերբիշիր, Դերբիշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունAnthony Gell School?
Մասնագիտությունճանապարհորդ հետազոտող, ղեկապետ, աշխարհագրագետ և առագաստանավորդ
Պարգևներ և
մրցանակներ
Բրիտանական կայսրության կին կոմանդոր շքանշան և Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ
ԱնդամությունՀռոմեական ակումբ
Կայքellenmacarthurfoundation.org
 Ellen MacArthur Վիքիպահեստում

Կարիերա խմբագրել

Ծնվել է Անգլիայի արևելյան լողափին՝ ուսուցիչների ընտանիքում։ Վաղ տարիներից մեծ հետաքրքրություն է դրսևորել առագաստային սպորտաձևերի նկատմամբ։ Սկզբում նավարկել է իր հորաքրոջ զբոսանավով, իսկ հետո դպրոցական նախաճաշերից գումար խնայելով՝ գնել է ոչ մեծ շվերտբորտ, իսկ 17 տարեկանում ձեռք է բերել ողնափայտից 800 կգ տարողությամբ զբոսանավ։ Այդ զբոսանավով մենակ շրջանցել է Բրիտանիան և ստացել է «Տարվա երիտասարդ զբոսանավավար» տիտղոսը։ էլենը որոշում է կայացրել դառնալ պրոֆեսիոնալ զբոսանավավար և հարյուրավոր նամակներ է ուղարկել՝ հովանավորչական օժանդակություն ստանալու համար։ Այդ որոնումները տևել են շուրջ երեք տարի, այն բանից հետո, երբ Մաքարթուրը տեղափոխվել է Ֆրանսիա, կարողացել է հավաքել ու աշխատել ոչ մեծ գումար 6,5 մետրանոց «Mini Transat» զբոսանավով միայնակների տրանսատլանտյան մրցավազքին մասնակցելու համար։

Միայն դրանից հետո է նրան հաջողվել 1998 թվականին գտնել լուրջ հովանավորի՝ «Քինգֆիշերին»։ Ընկերությունը հավատացել է զբոսանավավարին և սկզբում նրա վրա է ներդրել խոշոր գումար՝ 2 մլն ֆունտ ստերլինգ։ Այդպես է սկսվել աշխարհի ամենաանսովոր և գլխապտույտ առագաստային կարիերաներից մեկը[5]։

Մաքարթուրը համաշխարհային ճանաչում է ստացել 2001 թվականին՝ «Քինգֆիշեր» զբոսանավով զբաղեցնելով երկրորդ տեղը Վանդե Գլոբի՝ միայնակների շուրջերկրյա, առանց կանգառների առագաստային մրցաշարում։ 24 տարեկանում նա դարձել է այդ փորձարարական մրցույթի ամենաերիտասարդ մասնակիցը։

2004/2005 թվականի ձմռանը հատուկ նրա համար պատրաստված 23 մետր երկարությամբ B&Q/Castorama տրիմարանով նա սահմանել է համաշխարհային ռեկորդ միայնակ շուրջերկրյա ճամփորդությունում՝ 71 օր, 18 րոպե և 33 վայրկյան տևողությամբ։

Ավարտից անմիջապես հետո 2005 թվականի փետրվարին շնորհվել է Բրիտանական Կայսրության շքանշան (DBE)[6], ընդ որում նրան մեծարել են այպես, ինչպես հատուկ էր Ֆրենսիս Դրեյք>ի (1580 թվական) և Ֆրենսիս Չիչեսթերի (1967 թվական) ժամանակներին։

 
Էլեն Մաքարտուրը ժամանում է Ֆալմուտ՝ Մեծ Բրիտանիա, 2005

Առագաստային սպորտի միջազգային ֆեդերացիան (World Sailing) ամենամյա կոնֆերենցիայի ժամանակ, որը կայացել է 2007 թվականի նոյեմբերին Պորտուգալիայում, ներառել է նրան ISAF-ի փառքի սրահ[7]։

2008 թվականի մարտին պարգևատրվել է Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշանով[8]։ Նրա պատվին է անվանվել 20043 EllenMacArthur աստերոիդը[9]։

2009 թվականի հոկտեմբերին Մաքարթուրը հայտնել է պրոֆեսիոնալ սպորտը թողնելու իր մտադրության և համաշխարհային տնտեսության ռեսուրսների և էներգիայի օգտագործման հարցերի վրա կենտրոնանալու մասին[10]։

2010 թվականին նա ղեկավարել է իր անվան բարեգործական հիմնադրամը[11]։

Գրքեր խմբագրել

2002 թվականին Մաքարթուրը լույս է ընծայել «Taking on the World» («Նվաճելով աշխարհը») վերնագրով իր առաջին գիրքը։ 2010 թվականի սեպտեմբերին լույս է ընծայել երկրորդ ինքնակենսագրականը՝ «Full Circle» («Ամբողջական շրջան») վերնագրով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Babelio (ֆր.) — 2007.
  4. Our Amazing Planet Staff (2012 թ․ ապրիլի 30). «8 Unsung Women Explorers». LiveScience.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 30-ին.
  5. Павел Игнатьев (апрель 2005). «Ты это можешь...» (PDF). «Катера и яхты», вып. 4(196), 2005. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 21-ին.
  6. Կաղապար:LondonGazette
  7. «Inductees». ISAF Sailing Hall of Fame.
  8. Samuel, Henry (2008 թ․ մարտի 18). «Nicolas Sarkozy to honour Ellen MacArthur». The Daily Telegraph. London. Վերցված է 2010 թ․ մայիսի 1-ին.
  9. «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2008 թ․ մարտի 19-ին.
  10. «Yachtswoman Dame Ellen to retire». BBC News. 2009 թ․ հոկտեմբերի 4. Վերցված է 21 сентября 2016-ին.
  11. «About the Ellen MacArthur Foundation». Ellen MacArthur Foundation. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 21 сентября 2016-ին.

Արտաքին հղումներ խմբագրել