Էլեկտրահետախուզություն

հետախուզության երկրաֆիզիկական մեթոդ

Էլեկտրահետախուզություն, հետախուզության երկրաֆիզիկական մեթոդ։ Հիմնված է հաստատուն և փոփոխական հոսանքի բնական ու արհեստական էլեկտրական (էլեկտրամագնիսական) դաշտերի ուսումնասիրության վրա։ Կիրառվում է երկրաբանական քարտեզագրության, կառուցվածքային երկրաբանության մեջ, օգտակար հանածոների որոնման և հետախուզման գործում, հիդրոերկրաբանական և ինժեներա-երկրաբանական հետազոտություններում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 18