Էլեկտրական լուսավորություն

Էլեկտրական լուսավորություն, լիցքավորված մասնիկների ուղղորդված շարժումն է էլեկտրական դաշտի ազդեցության տակ։ Այդպիսի մասնիկներ կարող են լինել հաղորդիչներում էլեկտրոնները, էլեկտրոլիտներում՝ իոնները, իսկ կիսահաղորդիչներում էլեկտրոններն ու խոռոչները, որը կոչվում է էլեկտրոնախոռոչային հաղորդագրություն։

Պատմություն խմբագրել

Այն ժամանակ, երբ ստեղծագործում էր Պետրովը, շատ քիչ բան էր հայտնի էլեկտրական հոսանքի մասին։ Հոսանքի միակ աղբյուրը Վոլտյան սյունն էր, որն իրենից ներկայացնում էր իտալացի ֆիզիկոս Ա. Վոլտայի հայտնագործած գալվանական էլեմենտների մարտկոց։ Հենց այդ սարքի օգնությամբ էլ Պետրովը 1802 թվականին ստացել է էլեկտրական աղեղը։ 1801 թվականին Լ. Տենարը էլեկտրոնական հոսանքով պլատինե հաղորդալարը հասցրել է շիկացման աստիճանի։ 4200 գալվանական էլեմենտներից կազմված մարտկոցով կատարեց բազմաթիվ փորձերից ստացված արդյունքները Պետրովն ամփոփում է 1803 թվականին հրատարակած գրքով, որի մեջ էլեկտրական աղեղի մասին գրում է. «Եթե ապակե թեթեղիկի կամ ապակե ոտքերով նստարանի վրա դրվի 2 կամ 3 փայտածուխ... և եթե հետո մետաղի մեկուսացված հաղորդիչները, որոնք միացված են հսկայական մարտկոցի 2 բևեռներին, մոտեցվեն իրար՝ 1-3 հեռավորությամբ, ապա նրանց միջև կառաջանա չափազանց պայծառ, սպիտակ գույնի լույս կամ բոց, որից այդ ածուխները արագ կամ դանդաղ կվառվեն և անդուր մթությունը բավական պարզ կլուսավորվի»[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Պավել Ծատուրյան, Զրւյցներ ֆիզիկայի մասին, Երևան 1989