Էլեկտրաէնցեֆալոֆոն կամ էնցեֆալոֆոն, փորձարարական երաժշտական և ախտորոշիչ գործիք, որը գլխարկի միջոցով հավաքում է ուղեղի ազդանշանները և դրանք վերածում երաժշտական նոտաների։ Գյուտը զուգորդվում է սինթեզատորով՝ թույլ տալով օգտվողին երաժշտություն ստեղծել՝ օգտագործելով գործիքային հնչյունների լայն տեսականի։

Ուղեղի ալիքիների էլեկտրոդներ ռեգեներատիվ  երաժշտական կատարման համար
Ստորջրյա հնգաֆոնի (quintephone) կատարումը ICMC 2007 թ

Մաթեմատիկոս-ֆիզիկոս դոկտոր Ռ. Ֆուրտը և ֆիզիոլոգ դոկտոր Է. Ա. Բևերսը 1940-ականների սկզբին Էդինբուրգի համալսարանում հայտնագործեցին էնցեֆալոֆոնը։ Էլեկտրաէնցեֆալոգրաֆի (EEG) և սոնարի խառնուրդը հնարավորություն է տալիս բժիշկներին ախտորոշել նյարդային հիվանդությունները[1]։

Այն մշակվել է 1973 թվականին ֆինն էլեկտրոնային երաժիշտ և արհեստական բանականության հետազոտող Էրկկի Կուրեննիեմիի կողմից։ 1968 թվականի ամռանը Կուրեննիեմին, մասնակցելով էլեկտրոկուստիկ երաժշտության կոնֆերանսին, ծանոթանում է Մենֆորդ Լ. Իթոնի կենսահետադարձ կապի մասին գաղափարներին՝ որպես երաժշտական կամ կոմպոզիցիոն նյութի աղբյուր։ Կուրեննիեմիի երկու գործիքները՝ Dimi-S և Dimi-T հիմնված են այս գաղափարների վրա։

1970-ականներին Դևիդ Ռոզենբումը և Ռիչարդ Թեյթելբաումը օգտագործում էին EEG-ի վրա հիմնված սարքեր, որպեսզի կատարողները հնարավորություն ունենային ստեղծել ձայն և երաժշտություն՝ օգտագործելով իրենց ուղեղի ալիքները։

Էդուարդո Ռեկ Միրանդան ներկայումս (~ 2004 թ.) ներգրավված է հետազոտության մեջ, որն օգտագործում է նեյրոնային ցանցերը և ուղեղի ինտերֆեյսը երաժշտություն ստեղծելու համար։

Ջեյմս Ֆանգը, Արիել Գարտենը և Սթիվ Մենը (~2003) ստեղծել են ուղեղային ալիքային համակարգեր՝ ինտերակտիվ կերպով կառավարելու տարբեր երաժշտական փոփոխականներ՝ ներառյալ ստորջրյա ուղեղային ալիքների համերգները[2]։

Էլեկտրաէնցեֆալոֆոնը քվինտֆոն է այն առումով, որ ձայն է ստեղծում «դասական հինգերորդ տարրից» (այսինքն՝ նյութական աշխարհից այն կողմ)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Thomas K. Henry, "Invention locates hurt brain cells," New York Times (2 March 1943), p. 21.
  2. wearcam.org http://wearcam.org/icmc2007/. Վերցված է 2022 թ․ հուլիսի 26-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)