Էլեկտրաէներգիայի հաշվիչ

Հաշվիչ էլեկտրաէներգիայի, Էլեկտրաչափիչ սարք, որը հաշվառում Է փոփոխական կամ հաստատուն հոսանքի էլեկտրաէներգիայի ծախսը երկարատև ժամանակահատվածում։ Փոփոխական հոսանքի ակտիվ և ռեակտիվ էլեկտրաէներգիայի հաշվառման համար օգտագործվում են ինդուկցիոն միա- և եռաֆազ հաշվիչներ, իսկ հաստատուն հոսանքի էլեկտրաէներգիայի ծախսի հաշվառման համար՝ էլեկտրադինամիկական հաշվիչներ քաղաքային էլեկտրիֆիկացված տրանսպորտում և էլեկտրիֆիկացված երկաթուղիներում։Հաշվիչի շարժական մասի պտույտների թվին համեմատական էլեկտրաէներգիայի քանակը որոշվում է հաշվիչ սարքավորմամբ։ Միաֆազ ինդուկցիոն հաշվիչները հիմնականում տեղադրվում են բնակարաններում, իսկ եռաֆազ հաշվիչները՝ էլեկտրակայաններում, ենթակայաններում, արդյունաբերական ձեռնարկություններում։

ISKRA ME100-D1A51-V12G12.JPG

ԿիրառումԽմբագրել

Էլեկտրաէներգիայի հաշվարկը կատարվում է կիլովատտ-ժամերով։ Ցանցին է միացվում հետնամասի կափարիչի ներսի մասում տրված սխեմայով։ Էլեկտրահաշվիչները տեղադրվում են չոր փակ շինություններում հատուկ վահանների (կամ էլ բնակարանային բաշխիչ վահանների) վրա ցուցմունքները ստուգելու համար մատչելի տեղերում։

Սարքի աշխատանքԽմբագրել

Էլեկտրասարքերը միացնելիս էլեկտրահաշվիչի միջով անցնում է հաշվիչ մեխանիզմը շարժման մեջ դնող հոսանքը (էլեկտրահաշվիչի պատուհանից կարելի է տեսնել ձախից աջ պտտվող սկավառակը)։ Շղթայի գերծանրաբեռնվածության կամ կարճ միացման պատճառով հաշվիչի խափանումից խուսափելու համար էլեկտրահաշվիչի և էլեկտրաէներգիա սպառողի միջև դրվում են էլեկտրական ապահովիչներ կամ ավտոմատ անջատիչներ։ Հարկ է հիշել, որ ծախսվող էներգիայի համար պետությանը տրվող վճարումները հաշվարկելու էլեկտրահաշվիչներն (ի տարբերություն առանձին սպառողների միջև ներքին հաշվարկ կատարելու էլեկտրահաշվիչների) թույլ չի տրվում ինքնագլուխ բացել և նորոգել։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Տնային տնտեսության հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։