Էլեա (Էոլիդա)
Էլեա (հին հունարեն՝ Ἐλαία, լատ.՝ Elaea), հնագույն ափամերձ քաղաք Էոլիդայում, Փոքր Ասիայի արևմուտքում, Պերգամոնի նավահանգստում[1]։
Էլեա | |
---|---|
Տեսակ | հնագիտական հուշարձան, բնակավայր և պոլիս |
Երկիր | ![]() |
![]() | |
![]() |
ՊատմությունԽմբագրել
Ըստ Ստրաբոնի՝ եղել է աթենական գաղութ, որը հիմնել է Մենեսթեոսը՝ Տրոյական պատերազմից վերադառնալուց հետո։ Էլեան գտնվել է Կայիկ գետի ակունքից (այժմ՝ Բագիր) 12 ասպարեզ դեպի հարավ՝ Էլեական ծոցի ափին (այժմ՝ Չանդարլի)[2]։ Կոչվել է նաև Կիդենիս (հին հունարեն՝ Κιδαινίς)[3]։ Եղել է առաջին Աթենական ծովային միության կազմում։
Էլեան գրավվել է Ալեքսանդր Մակեդոնացու կողմից, հետագայում պատկանել է Պերգամոնի թագավորությանը։ Հելլենիստական ժամանակաշրջանում հայտնի է եղել որպես Պերգամոնի նավահանգիստ։ Մ.թ.ա․190 թվականին գրավվել է Անտիոքոս III Մեծի կողմից, ապա, մ.թ.ա. 156 թվականին՝ Պրուսիոս I-ի, իսկ մ․ թ․ 90 թվականին ավերվել է երկրաշարժից։
Ըստ Պավսանիասի՝ Էլեայում է գտնվել Տերսանդրի արձանը[4]։
Հռոմեական ժամանակաշրջանում Էլեայում մետաղադրամներ են հատվել Մենեսթեոսի գլխով և անունով։ Արձանագրությունից հայտնի է դառնում, որ 2-րդ դարում Էլեայում է գտնվել Ասկլեպիոսի սրբավայրը, պրիտանեումը և թագավորական նստավայրը։ Քաղաքը գոյատևել է մինչև XII դարը։ Էլեայում գործել է Եփեսոսի թեմի նստավայրրը։
Հայտնի են էլեացի երեք եպիսկոպոսներ՝ Եսայի (451), Օլվիան (787) և Թեոդուլոս (XII դ.)։ IX դարում Էլեայում է ծնվել Սուրբ Պողոս Լատրացին (մահ. 955 կամ 956)։ Ժամանակակից քաղաքից երեք կիլոմետր հարավ պահպանվել են Զեյթինդաղ քաղաքի պարիսպների և նավահանգստի ավերակները։
ԳրականությունԽմբագրել
- Обнорский, Николай Петрович (1890–1907)։ «Элея»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ
- Pétridès, Sophron
- en:s:Catholic Encyclopedia (1913)/Elæa // Catholic Encyclopedia / Charles George Herbermann. — New York: Robert Appleton Company, 1909. — Vol. 5.
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Тит Ливий. История Рима от основания города. XXXV, 13
- ↑ Страбон. География. XIII, 3, 5 (с. 622)
- ↑ Стефан Византийский. Этника. Ἐλαία
- ↑ «Pausanias, Description of Greece, Boeotia, chapter 5, section 14»։ www.perseus.tufts.edu։ Վերցված է 2022-03-01