Էլավոն
Էլավոն (անգլ.՝ Elavon Inc., նախկինում NOVA), վարկային քարտով գործարքների վերամշակող և ամերիկյան Bancorp ընկերության դուստր ձեռնարկություն։ Elavon-ն ավելի քան 30 երկրներում առևտրականներին առաջարկում է գործարքների մշակում և աջակցում ավելի քան 1,000,000 առևտրային վայրերում վճարումների իրականացմանը ամբողջ աշխարհում։ Elavon-ը ԱՄՆ-ի 4-րդ խոշորագույն վարկային քարտերի վերամշակողն է[1]։
Elavon Nova կորպորացիա | |
---|---|
Տեսակ | դուստր ձեռնարկություն |
Հիմնադրված է | 1991 |
Հիմնադիր | Էդվարդ Գրզեդզինսկի |
Վայր | Ատլանտա, Ջորջիա նահանգ |
Արդյունաբերություն | ֆինանսական ծառայություններ |
Մայր ընկերություն | U.S. Bancorp? |
Կայք | elavon.com |
Պատմություն
խմբագրել2000 թվականի մայիսին Նովա կորպորացիան և Իռլանդիայի բանկը հայտարարել են Դուբլինում (Իռլանդիա) համատեղ ձեռնարկություն (անգլ.՝ EuroConex Technologies) ստեղծելու մասին, որն ամբողջ Իռլանդիայում և Եվրոպայում մշակելու էր քարտային վճարումները[2]։
2001 թվականի մայիսին U.S Bancorp-ը հայտարարել է 2,1 միլիարդ դոլարի բաժնետոմսերով և կանխիկ գումարով NOVA Corporation-ի ձեռքբերման մասին[3][4]։
2004 թվականին NOVA-ն հայտարարել է, որ EuroConex-ը «Bank Zachodni WBK»-ից պետք է գնի լեհական «CardPoint» վերամշակիչը, որը պատկանում է դաշնակից իռլանդական բանկերին[5]։
NOVA-ն 27,000 առևտրային հաշիվներով գործարքներ է իրականացրել իսպանական Banco Santander-ի և Մեծ Բրիտանիայում տեղակայված Alliance & Leicester-ի հետ[6]։
2004 թվականի ապրիլին Nova Corporation-ը հայտարարել է, որ Իռլանդիայի բանկից 40 միլիոն եվրոյով գնում է EuroConex-ի այն մասը, որն իրեն չի պատկանում[7][8]։
2008 թվականի ապրիլին NOVA Information Systems-ը վերանվանվել է Elavon[9][10]։
2019 թվականի նոյեմբերին Elavon-ը հայտարարել է բրիտանական և իռլանդական Sage Pay բիզնեսը Sage Group-ից 232 միլիոն ֆունտ ստերլինգով ձեռք բերելու մասին[11][12]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Major Online Credit Card Theft Scam Busted, Pt.3: Unsuspecting money mules». Extra Credit Cards.com (blog). 2010 թ․ հունիսի 29. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 7-ին.
- ↑ Creaton, Siobhan (2000 թ․ մայիսի 10). «B of I joint venture with Nova to create 500 jobs». The Irish Times.
- ↑ «U.S. Bancorp to Acquire NOVA Corporation: Combined Companies Create $100 Billion Merchant Payment Processor». PR Newswire (Press release). 2001 թ․ մայիսի 7.
- ↑ «U.S. Bancorp Buys Processor of Credit Card Debt». The New York Times. 2001 թ․ մայիսի 8.
- ↑ «NOVA acquires CardPoint of Poland from Bank Zachodni WBK». Business Wire (Press release). 2004 թ․ ապրիլի 23. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 7-ին – via FindArticles at BNET.
- ↑ «NOVA to buy Alliance & Leicester's merchant acquiring business». Finextra. 2004 թ․ ապրիլի 30.
- ↑ McCaffrey, Una (2004 թ․ ապրիլի 29). «B of I to sell 50% stake in EuroConex for €40m». The Irish Times.
- ↑ «Outsourcer playing his cards right as Bank of Ireland quits venture». Irish Independent. 2004 թ․ մայիսի 6.
- ↑ «NOVA Information Systems Becomes Elavon, Joining Europe in Establishment of Global Acquiring Solutions Organisation: U.S. and Europe Align and Unveil International Processing Platform to Address the SEPA challenge». Business Wire (Press release). 2008 թ․ ապրիլի 16.
- ↑ Brewer, Bill (2008 թ․ ապրիլի 16). «NOVA officially changes to Elavon». Knoxville News Sentinel.
- ↑ «Elavon acquires Sage Pay, expanding its presence and services for customers in the UK, Ireland». Elavon. November 2019. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ «Disposal of Sage Pay». Sage Group plc. 2019 թ․ նոյեմբերի 18. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 18-ին.