Էիշ մերահրա (մասրի՝ عيش مرحرح, "հարթեցված հաց", "փռված հաց") տափակ հաց, որը պատրաստվում է շամբալայի աղացած սերմերով և եգիպտացորենի ալյուրով. ուտում են Եգիպտոսում: Այն եգիպտական ​​գյուղերի ավանդական սննդակարգի մի մասն է, որը պատրաստվում է հենց տեղացիների կողմից Վերին Եգիպտոսի գյուղական տներում: Հացերը հարթ և լայն են և սովորաբար մոտ 50 սմ (20 դյույմ) տրամագծով[1]:

Էիշ մերահրա
عيش مرحرح
Ծագում
ՏեսակՏափակ հաց
Ենթատեսակլոշիկ և սննդամթերք
Առաջացման երկիրԵգիպտոս
Բաղադրամասեր
ՀիմնականՇամբայի սերմեր, եգիպտացորենի ալյուր, խմորիչ

Պատրաստման եղանակ

խմբագրել

Եգիպտացորենի ալյուրով փափուկ խմոր են պատրաստում և թողնում են մեկ գիշեր խմորման համար: Հետո այդ խմորից կլոր գնդեր են անում, թողնում են 30 րոպե, որպեսզի բարձրանա կամ «ուռչի»: Խմորը գրտնակում են, տեղավորում կլոր սկավառակների մեջ և այդպես թխում:

Այս հացերը կարելի է պահել մեկից երկու շաբաթ հերմետիկ տարայի մեջ։ Ենթադրվում է, որ շամբալայի սերմերի ավելացումը մեծացնում է հացի սպիտակուցի պարունակությունը, պահպանման ժամկետը և մարսողականությունը[2]:

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Appendix 3: Descriptions of Selected Processed Foods Included in the Tables». Food Composition Tables for The Near East. Rome: Food and Agriculture Organization. 1982. ISBN 92-5-101277-6.
  2. Maize in Human Nutrition. Rome: Food & Agriculture Org. 1992. ISBN 9251030138. «Egypt.»