Էժեն Մյուլեր

ֆրանսիացի գրող

Էժեն Մյուլեր (ֆր.՝ Eugène Muller, հուլիսի 31, 1826(1826-07-31)[1][2], Վերնեզոն - նոյեմբերի 8, 1913(1913-11-08)[1][2], Փարիզ, Ֆրանսիա), ֆրանսիացի գրող[3]:

Էժեն Մյուլեր
Ծնվել էհուլիսի 31, 1826(1826-07-31)[1][2]
ԾննդավայրՎերնեզոն
Վախճանվել էնոյեմբերի 8, 1913(1913-11-08)[1][2] (87 տարեկան)
Վախճանի վայրՓարիզ, Ֆրանսիա
Մասնագիտությունգրող
Լեզուֆրանսերեն[1]
ՔաղաքացիությունFlag of France (1794–1815, 1830–1958).svg Ֆրանսիա

ԿենսագրությունԽմբագրել

1868 թվականից աշխատել է Արսենալի ֆրանսիական գրադարանում, 1884-1905 թվականներին եղել է դրա պահապանը:

Մի շարք վեպերի և պատմվածքների հեղինակ է (այդ թվում և երեխաների համար), պարբերականներում տպագրվել է Հորեղբայր Անսելմ կեղծանունով (ֆր.՝ Oncle Anselme): Մյուլերի առաջին հաջողությունը կապված է եղել «Միոնետա» ստեղծագործության տպագրման հետ (Mionnette, 1858), հրատարակվել է «Ժորժ Սանդի ձևերով» ենթավերնագրով: Այս գրքին հաջորդել են աղջիկների մասին այլ զգացմունքային պատմություններ՝ «Դրիետտա» (1866) և «Ռոբիզոնետտա» (Robinsonette: Histoire d'une petite orpheline, 1876)[4], շատ այլ ստեղծագործություններ:

Non-fiction ​​ժանրում Մյուլլերի ամենամեծ ճանաչում ունեցող գրքերից են՝ «Հայտնի մարդկանց երիտասարդություն» (La jeunesse des hommes célèbres, 1867, գերմաներեն թարգմանությունը՝ 1901, ուկրաիներեն թարգմանություն՝ 1924), «Անտառ» (La Forêt, 1878, Թեոդորա Ռուսոյի և այլ նկարիչ-բարբիզոնների նկարազարդումներով)՝ մի շքեղ պատմություն աշխարհի անտառների մասին, ինչպես նաև «Փոքրիկ տրակտատ ֆրանսիական քաղաքավարության մասին» (Petit traité de la politesse française, 1861), բազմիցս վերահրատարակվել է մինչև 1925 թվականը։ Գրել է մի շարք հայտնի մարդկանց կենսագրություններ, երեխաների համար վերապատմել է Բեթհովենի, Հայդնի, Գալիլեյի, Հորացիոսի, Լոպե դե Վեգայի, Մոլիերի, Մոցարտի, Պագանինիի, Կոլումբոսի, Նապոլեոնի, Ռուբենսի, Ֆալկոնի կենսագրությունները։

Ֆրանսերեն է թարգմանել Քրիստափոր Կոլումբոսի որդի Ֆերնանդոյի գիրքը հոր մասին։

ԾանոթագրություններԽմբագրել