Էժեն Բոշու
Էժեն Բոշու (ֆր.՝ Eugène Boch, սեպտեմբերի 1, 1855[1][2], Լա Լուվեր, Սուանիե, Էնո, Բելգիա - հունվարի 3, 1941[3][2], Մոնյոն), ֆրանսիական ծագմամբ բելգիացի նկարիչ և բանաստեղծ[4]։
Էժեն Բոշու ֆր.՝ Eugène Boch | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 1, 1855[1][2] |
Ծննդավայր | Լա Լուվեր, Սուանիե, Էնո, Բելգիա |
Մահացել է | հունվարի 3, 1941[3][2] (85 տարեկան) |
Մահվան վայր | Մոնյոն |
Քաղաքացիություն | Ֆրանսիա և Բելգիա |
Մայրենի լեզու | ֆրանսերեն |
Մասնագիտություն | նկարիչ |
Ծնողներ | հայր՝ Վիկտոր Բոշ |
Կայք | eugeneboch.com |
Eugène Boch Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է Villeroy & Boch ֆաբրիկայի սեփականատերերի ընտանիքում։ 1879 թվականից սկսել է գեղանկար սովորել Լեոն Բոննի գեղարվեստական ստուդիայում։ 1882 թվականից, ստուդիայի փակվելուց հետո, դիմել է Ֆեռնան Կորմոնի դպրոց` Անրի Թուլուզ-Լոտրեկի, Լուի Անկետենի և այլ արվեստագետների հետ։ Կորմոնի մոտ Բոշուն ծանոթացել և ընկերացել է ավստրալիացի նկարիչ Ջոն Փիթեր Ռասսելլի հետ։ 1888 թվականի ապրիլին Էժեն Բոշը հրավեր է ստացել Ջոջ Մաք-Նայթի կողմից` այցելել Ֆոնվյեե։ Մաք-Նայթի մոտ Բոշուն ծանոթացել է Վինսենթ վան Գոգի հետ, ծանոթությունը վեր է ածվել ամուր ընկերության։ Բոշուի մեկ այլ մտերիմ ընկերն էր Էմիլ Բեռնարը։ 1891 թվականին, վան Գոգի մահից հետո, Բոշուն նկարչի եղբոր կնոջից նվեր է ստացել իր դիմանկարը, որը նկարվել է 1888 թվականին (1944 թվականից այն պահվում է Լուվրում)։ Դրանից բացի, Բոշուին էին պատկանում վան Գոգի ևս երկու նկար։ 1892 թվականից Էժեն Բոշուն ապրել է Փարիզի մոտ գտնվող Մոնթիոն փոքրիկ քաղաքում։ Էժեն Բոշուն համարվում է բելգիական Համույթ XX (Les XX) նկարիչների խմբի հիմնադիրներից մեկը։ Խմբի մեջ էին մտնում նաև իր քույր Աննան, Ֆեռնան Կնոպֆը, Թեո վան Ռեյսսելբերգեն և Ջեյմս Էնսորը։
Հղումներ
խմբագրել- Berko, Patrick & Viviane (1981), "Dictionary of Belgian painters born between 1750 & 1875", Knokke 1981, p. 51.
- Boch, Anna; Eugène Boch (1994). Hommage à Anna et Eugène Boch. Musée de Pontoise. LCCN 95179953. OCLC 31175453.
- Faider-Thomas, Thérèse (1971). Anna Boch und Eugène Boch: Werke aus den Anfängen der modernen Kunst. Mettlach, Villeroy & Boch. OCLC 420158. (Catalog of an exhibition held at the Moderne Galerie, Saarland Museum, Saarbrücken, May 6-June 6, 1971)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 RKDartists (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Dictionnaire des Wallons (ֆր.) — Fédération Wallonie-Bruxelles, Institut Jules Destrée.
- ↑ 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Նկարչին նվիրված կայք
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էժեն Բոշու» հոդվածին։ |