Բացել գլխավոր ցանկը

Էդվարդ Մեյբրիջ կամ Մայբրիջ (անգլ.՝ Eadweard Muybridge, ապրիլի 9, 1830(1830-04-09)[1][2][3][4][5][6], Քինգսթոն ապոն Թեմս, Քինգսթոն ափոն Թեմզ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - մայիսի 8, 1904(1904-05-08)[2][3][4][5][6], Քինգսթոն ափոն Թեմզ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), անգլիացի և ամերիկացի լուսանկարիչ: Քրոնոլուսանկարչության հիմնադիրներից է, որը պատմության մեջ առաջին անգամ միաժամանակ կիրառել է մի քանի լուսանկարչական ապարատ: Զոոպրակսիսկոպի գյուտարարն է. այն մի սարք է, որ նախատեսված է եղել ֆիլմերի պրոեկցիայի համար մինչև ցեուլոիդային ժապավենի ի հայտ գալը:

Էդվարդ Մեյբրիջ
անգլ.՝ Eadweard Muybridge
Muybridge-2.jpg
Ծնվել էապրիլի 9, 1830(1830-04-09)[1][2][3][4][5][6]
ԾննդավայրՔինգսթոն ապոն Թեմս, Քինգսթոն ափոն Թեմզ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էմայիսի 8, 1904(1904-05-08)[2][3][4][5][6] (74 տարեկանում)
Մահվան վայրՔինգսթոն ափոն Թեմզ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունլուսանկարիչ, գյուտարար, կինոռեժիսոր, կինոդերասան և գրավաճառ
Պարգևներ և
մրցանակներ
Ազգային գյուտարարների փառքի սրահ
Eadweard Muybridge Վիքիպահեստում

Հետազոտական գործունեությունԽմբագրել

Էդվարդ Մեյբրիջը զբաղվել է շարժման ուսումնասիրմամբ ընդհանրապես և մասնավորապես կենդանիների շարժումներով, դրանց ֆիքսումով ու արտացոլմամբ: Իր հետազոտություններում նա 1872-1878 թվականներին ձիերի լուսանկարման փուլային մեթոդն է կիրառել: Մեյբրիջը հայտնի է դարձել լուսանկարչական մի քանի ապարատների համաժամանակյա կիրառմամբ, ինչի վրա հիմնված են եղել նրա մի շարք փորձեր:

Մեյբրիջի կողմից հատուկ ապարատի մշակման վերջին խթանը եղել է փորձը, որն իրականացվել է 1877 թվականին Կալիֆորնիայում (ԱՄՆ). ապարատը բազմաթիվ առանձին լուսանկարների միջոցով պետք է ցուցադրեր շարժում: Սկզբնական շրջանում փորձը չի կրել գիտական բնույթ, այլ ընդամենը միջոց է եղել նահանգապետ Լիլենդ Սթենֆորդի հետ ունեցած վեճը լուծելու. նահանգապետը պնդում էր, որ քառարշավ սլացող ձին վազքի ժամանակ բոլոր ոտքերը կտրում է գետնից, իսկ նրա երկու ընդդիմադիրները` Ջեյմս Քեյնը և Ֆրեդերիկ Մակրելիշը, պնդում էին, որ ձիու գոնե մեկ ոտքը միշտ լինում է գետնին[7][8]: Վեճը լուծելու համար Սթենֆորդը Պալո Ալտոյի իր ֆերմայում ձևավորում է հատուկ տարածք` «ֆոտոդրոմ», և վարձում է Մեյբրիջին, ով հայտնի էր Անտարկտիկային վերաբերող իր ֆոտոռեպորտաժներով: Վազքուղու մի կողմից պատը ներկել են սպիտակ, իսկ մյուս կողմից 12 խցիկներում տեղադրել են լուսանկարչական ապարատներ, որոնց փակաղակները միացված են եղել թելերով` ձգված ձիերի վազքուղու երկայնքով: Սև ձիերը, որոնք լավ նկատելի ե եղել սպիտակ ֆոնին, վազել են վազքուղով` քաշելով թելերը: Ապարատների փակաղակները հերթով աշխատել են` արձանագրելով վազքի առանձին փուլերը:

Այս փորձը դարձել է քրոնոլուսանկարչության առաջին հաջողված փորձը, նախատիպը այն երևույթի, ինչ քսան տարի անց արեցին Լյումիեր եղբայրները` այն անվանելով կինեմատոգրաֆիա: Նկարները լուծել են վեճը. լուսանկարներում հստակ տեսանելի է եղել, որ վազքի ընթացքում շատ կարճ ժամանակահատվածում կենդանու բոլոր չորս ոտքերը կտրված են լինում գետնից[8]: Հետագայում Մեյբրիջը կատարելագործել է տեխնոլոգիան` ամեն վազքից 24 լուսանկար ստանալով 24 տարբեր ապարատներով:

 
«Ձին շարժման մեջ», Էդվարդ Մեյբրիջ

Էդվարդ Մեյբրիջի գաղափարը իր կիրառումն է ստացել սպորտում. ֆոտոֆինիշի օգնությամբ ներկայումս էլ որոշում են ձիավազքի հաղթողներին:

Այս փորձերի արդյունքում Էդվարդ Մեյբրիջը բացահայտել է այսպես կոչված զոոպրակսիսկոպը (անգլ.՝ zoopraxіscope հունարեն՝ ζῷον` կենդանի + πράξις` գործունեություն, շարժում + σκοπέω` դիտում եմ, հետևում եմ: Որոշ աղբյուրներում հանդիպում է զուպրակսիսկոպ տարբերակը)` շարժվող կենդանիների դիտարկման սարքը[9]:

1887 թվականին լույս է տեսել Էդվարդ Մեյբիջի 11 հատորանոց ստեղծագործությունը` «Կենդանիների շարժումը: Էլեկտրալուսանկարչական հետազոտություն կենդանիների շարժման փուլերի» աշխատությունը, որ հրատարակվել է Փենսիլվանիայի համալսարանի հովանավորությամբ: Այն պարունակում էր Մեյբրիջի լուսանկարչական բոլոր փորձերը, որոնք կատարվել են 1872-1885 թվականներին (ավելի քան 100.000 լուսանկար):

1901 թվականին Մեյբրիջը հրատարակել է «Մարդը շարժման մեջ» գիրքը, որը ներկայացնում էր տղամարդու և կնոջ շարժման լուսանկարներ[8]:

Էդվարդ Մեյբրիջի գործունեությունը, նրա զանգվածային լուսանկարները և տեխնիկական գյուտերը մեծ ավանդ են ունեցել կինեմատոգրաֆի գյուտի գործում:

ԱնիմացիաԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 SNAC — 2010.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Benezit Dictionary of Artists — 2006. — ISBN 978-0-19-977378-7, 978-0-19-989991-3
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Encyclopædia Britannica
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Luminous-Lint — 2005.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Brockhaus Enzyklopädie
  7. Всеобщая история кино, 1958, էջ 66
  8. 8,0 8,1 8,2 Поллак Питер. Из истории фотографии. — М., «Планета», 1983. — С. 71.
  9. Лекции по истории фотографии, 2014, էջ 40

ԳրականությունԽմբագրել

  • Владимир Левашов Лекции по истории фотографии / Галина Ельшевская. — 2-е изд.. — М.: «Тримедиа Контент», 2014. — 464 с. — ISBN 978-5-903788-63-7
  • Жорж Садуль Всеобщая история кино / В. А. Рязанова. — М.,: «Искусство», 1958. — Т. 1. — 611 с.
  • Rebecca Solnit. River of Shadows: Eadweard Muybridge and the Technological Wild West. — 2003. — ISBN 0-670-03176-3.

Արտաքին հղումներԽմբագրել