Էդվարդ Ֆեստուս Մակուկա Նկոլոսո (Edward Festus Makuka Nkoloso, 1919 - մարտի 4, 1989(1989-03-04)), զամբիացի մանկավարժ և սոցիալական ակտիվիստ, Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերան և անկախության մարտիկ, Զամբիայի գիտության, տիեզերական հետազոտությունների և փիլիսոփայության ազգային ակադեմիայի հիմնադիր, որը հայտնի դարձավ որպես Զամբիայի տիեզերական ծրագրի նախաձեռնող։

Էդվարդ Մակուկա Նկոլոսո
Ծնվել է1919
Մահացել էմարտի 4, 1989(1989-03-04)
Քաղաքացիություն Զամբիա
ԿրթությունԶամբիայի համալսարան
Մասնագիտությունդիվանագետ
ԿուսակցությունUnited National Independence Party?
Պարգևներ և
մրցանակներ
«1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 40-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ

Կենսագրություն խմբագրել

Նկոլոսոն ծնվել է 1919 թվականին Հյուսիսային Ռոդեզիայի հյուսիսային մասում[1]։ Որոշ աղբյուրներ նրան անվանում են «Էդվարդ Մակուկա Նկոլոսո»[2]։

Նկոլոսոն զորակոչվել է Հյուսիսային Ռոդեզիայի գնդի ուժեր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ ի վերջո ծառայելով ազդանշանային կորպուսում որպես սերժանտ[1]։ Պատերազմից հետո դարձավ Հյուսիսային Ռոդեզիայի կառավարության թարգմանիչ։ Նաև տարրական դասարանների ուսուցիչ էր, ենթադրվում է, որ նրա ստեղծած դպրոցը, փակվել էր բրիտանական իշխանությունների կողմից։ Այնուհետև միացավ դիմադրության շարժմանը[3][4][5][6]։ 1956 և 1957 թվականներին ձերբակալվել և բանտարկվել է[3]։ Ազատ արձակվելուց հետո նշանակվել է Միացյալ ազգային անկախություն կուսակցության անվտանգության աշխատակից[3][7]։ 1960 թվականին հիմնադրել է Զամբիայի Գիտության, Տիեզերական Հետազոտությունների և Փիլիսոփայության Ազգային Ակադեմիան[3][6][7][8][9]։ 1964 թվականին մասնակցել է Սահմանադրական կոնվենցիային[5]։

Տիեզերական ծրագիր խմբագրել

1960-ականների սկզբին Էդվարդ Մակուկա Նկոլոսոն որոշեց հավաքել տիեզերք մեկնող առաջին աֆրիկյան անձնակազմը։ Ավելին, Խորհրդային Միության և ԱՄՆ-ի տիեզերական մրցավազքի ժամանակ «Զամբիայի ազգային տիեզերական գործակալությունը» նրա ղեկավարությամբ ծրագրել էր առաջ անցնել երկու գերտերություններից՝ առաջինն այցելելով Լուսին և նույնիսկ Մարս[2][3]։ Նախատեսվում էր, որ ալյումինից և պղնձից հրթիռ կառուցելով, տիեզերք կուղարկվի 17-ամյա աղջնակը՝ Մատա Մվամբվայը և երկու կատուները։ Այս ծրագրի մասնակիցներին Էդվարդ Նկոլոսոն անվանեց իր հորինած «աֆրոնավտ» տերմինով[3]։

Նկոլոսոն Լուսակայից 7 մղոն(11կմ) հեռավորության վրա գտնվող լքված ֆերմայում անցկացրել է կամավորների խմբի նախապատրաստումը տիեզերական թռիչքի համար[3]։ Ուսումնական ծրագիրը ներառում էր բլուրից գլորում նավթի բաքում, որը, ըստ նախաձեռնողի, պետք է նմանակեր ծանրաբեռնվածությունը. այսպես նա նախապատրաստում էր իր կամավորներին թռիչքի և մթնոլորտ մտնելու ժամանակ անկշռության զգացման համար (ինչպես և ճոճանակի վրա ճոճվելը, որին հաջորդում էր ճոճանակի պարանի կտրելը)[6][8][9]։ Բացի այդ, մշակվում էր ձեռքերով քայլելը, այս հմտությունը լուսնի վրա կիրառելու համար[3][6][9]։

Նկոլոսոն պնդում է, որ Լուսակայից դուրս գտնվող իր գաղտնի լաբորատորիայում աստղադիտակով Մարսը հետազոտելիս հայտնաբերել է, որ Մարսը բնակեցված է։ Ուստի պետք է միսիոներներ ուղարկել այնտեղ՝ քրիստոնեություն քարոզելու, և այդպիսով Զամբիան վերահսկողություն կսահմանի «միջաստղային տարածության յոթերորդ երկնքի վրա»։ Միաժամանակ նա արգելեց իր առաքելության անդամներին բռնի ուժով քրիստոնեություն պարտադրել բնիկ մարսեցիներին[1]։

Տիեզերք թռիչքների ինստալացիան պետք է բարձրանար կատապուլտների համակարգի օգնությամբ։ Առաջին «հրթիռը» ստացել է «D Kalu-1» անվանումը՝ ի պատիվ Զամբիայի առաջին նախագահ Քենեթ Դեյվիդ Կաունդայի։ Լրագրողներին ներկայացվել է 10 x 6 ոտնաչափ(2մx3մ) տակառ, որը Նկոլոսոյի պնդմամբ պատրաստ է տիեզերք թռիչքի համար։ Նա նաև հայտարարեց, որ մեկնարկը նախատեսված էր 1964 թվականի հոկտեմբերի 24-ին՝ Անկախության օրը, և պետք է իրականացվեր Անկախության մարզադաշտից[3][10], սակայն «աֆրոնավտերին» իբր մերժել են այն իրականացնել անպատշաճության պատճառով[8]։

Իր հավակնոտ ծրագրերն իրականացնելու համար Զամբիայի տիեզերագնացության գաղափարախոսը ՅՈՒՆԵՍԿՕ-ից 7 միլիոն զամբիական ֆունտ ստեռլինգի դրամաշնորհ է խնդրել և ևս 1,9 միլիարդ դոլար «մասնավոր արտասահմանյան աղբյուրներից»[3]։ Զամբիայի էներգետիկայի, տրանսպորտի և կապի նախարարությունը հաստատել է, որ այս հարցումները արվել են մասնավոր անձի և ոչ թե պետության անունից[9][11]։

Եվ չսպասելով ֆինանսավորմանը, «տիեզերական ծրագիրը» կրճատվեց։ Պետությունը վաղուց հեռու է մնացել այս ձեռնարկումից, որը գրավել է արտասահմանյան լրատվամիջոցների ուշադրությունը՝ բացահայտ ծաղրելով աֆրիկյան հանրապետության տիեզերական հավակնությունները։ Պաշտոնապես հայտարարվեց, որ ծրագիրը փակվել է «աֆրոնավտուհու» հղիության պատճառով, որին ծնողները տարել են հայրենի գյուղ։ Լրտեսական մոլուցքով տարված՝ Նկոլոսոն դրա հետևում տեսավ ամերիկացի և խորհրդային լրտեսների ինտրիգները, որոնք ձգտում էին գողանալ նրա գաղտնիքները և ոչնչացնել «հրթիռները»։

Հետագա ճակատագիր խմբագրել

Նկոլոսոն անհաջող առաջադրվեց մայրաքաղաք Լուսակայի քաղաքապետի պաշտոնում՝ ընդգծելով իր ծրագրում գիտական առաջընթացի կարևորությունը[12]։ Նախագահ Կաունդայի կողմից նա նշանակվել է Ազատագրման կենտրոնում, որտեղ նա ժամանակին պաշտպանում էր չարախոսությանը պետական աջակցության գաղափարը։ Նա թոշակի անցավ 1972 թվականին[7]։

1983 թվականին նա ստացել է իր իրավաբանության աստիճանը Զամբիայի համալսարանում։ Պարգևատրվել է «1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի քառասուն տարի» խորհրդային հուշամեդալով[3]։ Նա մահացել է 1989 թվականի մարտի 4-ին և թաղվել նախագահական պատիվներով[3]։

Հանրաճանաչ մշակույթ խմբագրել

Մոտ 50 տարի անց՝ 2012 թվականին, լուսանկարիչ Քրիստինա դե Միդդելը ստեղծեց «Afronauts» լուսանկարչական նախագիծը՝ ի հիշատակ Զամբիայի երբեք չտեսնված տիեզերական ծրագրի՝ վերջինիս վրա հիմնված գեղարվեստական լուսանկարները հրապարակելով որպես առանձին գիրք։ Այս լուսանկարներից ոչ մեկը չի արվել Զամբիայում, դրանք արվել են Իսպանիայում, Իտալիայում, ԱՄՆ-ում և Պաղեստինում։ Նրան հաջողվել է հավաքել միայն մի քանի փաստաթուղթ այս նախաձեռնության մասին՝ հոդվածը Lusaka Times-ում Էդվարդ Մակուկի Նկոլոսոյի կողմից և նրա հետ հարցազրույցը բրիտանական հեռուստատեսության համար։ Ֆրենսիս Բոդոմոյի կողմից նկարահանված «Աֆրոնավտներ» անկախ կարճամետրաժ վավերագրական ֆիլմը ներկայացվել է 2014 թվականին «Սանդենս» կինոփառատոնին։

2014 թվականին Աֆրոնավտ Նկոլոսո ֆիլմը, որը ներկայացված էր 2014 թվականի Ուգանդայի կինոփառատոնում, նվիրված էր Զամբիայի անհաջող տիեզերական ծրագրին[13]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Serpell, Namwali. «The Zambian "Afronaut" Who Wanted to Join the Space Race». New Yorker. Վերցված է 2017 թ․ մարտի 11-ին.
  2. 2,0 2,1 Nkoloso, Edward Mukuka (c. 1965). «We're going to Mars! With a spacegirl, two cats and a missionary». Lusaka, Zambia. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 13-ին – via blogs.bootsnall.com.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 Kabinda Lemba (Producer) (2013 թ․ սեպտեմբերի 9). Mukuka Nkoloso the Afronaut (Television production). Lusaka, Zambia: CCTV News. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 26-ին.
  4. Banda, Gabriel (2009 թ․ նոյեմբերի 6). «Africa in the Great War». The Post Online. Lusaka, Zambia. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 20-ին.
  5. 5,0 5,1 Chimpinde, Kombe (2013 թ․ ապրիլի 15). «New constitution leaves Barotse Agreement out». The Post Online. Lusaka, Zambia. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 20-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 «Zambia: Tomorrow the Moon». Time. 1964 թ․ հոկտեմբերի 30. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 11-ին.
  7. 7,0 7,1 7,2 Macmillan, Hugh (2013). The Lusaka Years: The ANC in exile in Zambia, 1963 to 1994. Sunnyside, South Africa: Jacan Media. էջեր 20–21, 98. ISBN 978-14314-0821-4.
  8. 8,0 8,1 8,2 Zambian astronauts train for Moon trip – Interview with space academy director. Lusaka, Zambia. Reuters TV. 1964 թ․ նոյեմբերի 14. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 5-ին. Alt URL
  9. 9,0 9,1 9,2 9,3 Royle, Dennis Lee (1965 թ․ օգոստոսի 18). «Zambians Have Plan To Put African on Moon But Problems Mount Up». Gettysburg Times. Gettysburg, Pennsylvania. Associated Press. էջ 6 – via NewspaperArchive.
  10. De Middel, Christina (2012). «Afronauts». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 31-ին.
  11. Stett, B; Kamuyuw, E N (November 1988). «Zambia: Tomorrow the Moon». Investigator.
  12. Whiting, Kenneth L (1970 թ․ մարտի 11). «Support Your Witch Doctor, Zambian Says». The Courier News. Blytheville, Arkansas. Associated Press. էջ 8 – via NewspaperArchive.
  13. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 25-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)