Էդուարդ Սպերցյան

ֆուտբոլիստ

Էդուարդ Մկրտչի Սպերցյան ( հունիսի 7, 2000(2000-06-07)[1], Ստավրոպոլ, Ռուսաստան), հայազգի ֆուտբոլիստ, կիսապաշտպան, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի անդամ։

Էդուարդ Սպերցյան
Քաղաքացիությունը  Ռուսաստան և  Հայաստան
Ծննդյան ամսաթիվ հունիսի 7, 2000(2000-06-07)[1] (23 տարեկան)
Ծննդավայր Ստավրոպոլ, Ռուսաստան
Հասակ 178 սանտիմետր
Դիրք կիսապաշտպան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2018—մինչ օրս Ռուսաստան Կրասնոդար 40 (16)
2018—2019  Ռուսաստան Կրասնոդար-3 13 (1)
2018—մինչ օրս  Ռուսաստան Կրասնոդար-2 74 (17)
Ազգային հավաքական
2021—մինչ օրս Հայաստան 13 (3)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կենսագրություն խմբագրել

Էդուարդ Սպերցյանը ծնվել է 2000 թվականի հունիսի 7-ին Ստավրոպոլ քաղաքում՝ հայ-գերմանական ընտանիքում։

10 տարեկանից մարզվել է «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբի ակադեմիայում[2]։ 2018 թվականից սկսել է հանդես գալ Ռուսաստանի ֆուտբոլի պրոֆեսիոնալ լիգայի «Կրասնոդարի 2» ֆուտբոլային ակումբում[3]։ «Կրասնոդարի 2»-ի կազմում Ռուսաստանի Ֆուտբոլի ազգային լիգայում նորամուտը նշել է 2020 թվականին, 9 խաղում դարձել է 7 գոլի հեղինակ։ Դրանից հետո Էդուարդ Սպերցյանը սկսել է հանդես գալ Պրեմիեր Լիգայում հանդես եկող «Կրասնոդար» ակումբի հիմնական կազմում։

2021 թվականի փետրվարին ընդգրկվել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում[4][5]։ Առաջին ելույթն անցկացրել է մարտի 31-ին՝ Աշխարհի 2022 առաջնության ընտրական մրցաշարի Հայաստան-Ռումինիա (3-2) խաղին և դարձել մեկ գոլի հեղինակ[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Բացահայտելով տաղանդների». «Կրասնոդարի» հայ կիսապաշտպանը
  3. «Биолог-Новокубанск-Краснодар-2». sportbox.ru. 2018 թ․ մարտի 17.
  4. «Хавбек «Краснодара» Сперцян будет играть за сборную Армении. У него 12 голов в ФНЛ в сезоне». sports.ru. 2021 թ․ փետրվարի 22.
  5. «Հայաստանը նոր ֆուտբոլիստ ունի. Էդուարդ Սպերցյանը մարտին կմիանա հավաքականին». sport.mediamax.am (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 31-ին.
  6. «Էդիկը դուրս եկավ և խփեց․ Կրասնոդարում նշել են ֆուտբոլիստի նորամուտը Հայաստանի հավաքականում». Sputnik Armenian. Վերցված է 2021 թ․ ապրիլի 1-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդուարդ Սպերցյան» հոդվածին։