Էդուարդ Ռուբենի Սուքիասյան (ռուս.՝ Эдуард Рубенович Сукиасян, հունիսի 22, 1937(1937-06-22), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 27, 2021(2021-02-27)[1][2], Մոսկվա, Ռուսաստան), հայազգի խորհրդային և ռուսաստանյան գրադարանավար, գրադարանագիտության և մատենագիտության մշակող, ՌԽՖՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1987), Բարեկամության շքանշանակիր (ՌԽՖՍՀ)[3]։

Էդուարդ Սուքիասյան
Դիմանկար
Ծնվել էհունիսի 22, 1937(1937-06-22)
ԾննդավայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էփետրվարի 27, 2021(2021-02-27)[1][2] (83 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ԿրթությունՄոսկվայի մշակույթի պետական ինստիտուտ
Մասնագիտությունmetadata librarian, cataloger, գրադարանագետ և գրադարանավար
ԱշխատավայրՌուսաստանի Պետական Գրադարան
Պարգևներ և
մրցանակներ
Բարեկամության շքանշան
և ՌԽՖՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ
 Edward Sukiasyan Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Թբիլիսի քաղաքում[4]։ Ծնողները եղել են արհեստավորների ընտանիքից։ Մայրը՝ Մարգարիտա Տիգրանովնան ավարտել է դասական գիմնազիան, գիտեր հին լեզուներ, պատմություն, արվեստ, գրականություն։ Հայրը՝ Ռուբեն Գրիգորիևիչը եղել է բարձր որակավորում ունեցող դերձակ, ավարտել է բանվորական ֆակուլտետը և ստացել ինժեներական երեք որակավորում[5]։

13-14 տարեկանում Էդուարդը սկսել է օգնել դպրոցների գրադարանավարներին։ 1955 թվականին ընդունվել է Մոսկվայի մշակույթի պետական ինստիտուտ և 1960 թվականին ավարտել այն, որից հետո ուսումը շարունակել է ասպիրանտուրայում, որն էլ ավարտել է 1967 թվականին։ 1966-1968 թվականներին աշխատանքի է անցել Ռուսաստանի պետական գրադարանում։ 1968 թվականին պաշտպանել է թեկնածուական թեզ։ 1968 թվականից ղեկավարել է Կրասնոդարի Մշակույթի պետական ինստիտուտի գրադարանագիտության և մատենագիտության բաժինը։ Վեց տարի Էդուարդը Կրասնոդարում պատրաստել է գրադարանագիտության ոլորտի մասնագետներ։ 1974 թվականին վերադարձել է Մոսկվա և Ռուսաստանի պետական գրադարանում մինչև 1994 թվականը ղեկավարել է համակարգված և առարկայական կատալոգների բաժինը։ 1994 թվականին ընտրվել է նույն գրադարանի փոխտնօրեն։ Երկար տարիներ աշխատել է Ռուսաստանի գրադարանագիտության և մատենագիտության դասակարգման ազգային համակարգում և 1997 թվականին նշանակվել գլխավոր խմբագիր։

Զբաղվել է դասախոսությամբ, դասախոսել է Ռուսաստանի պետական գրադարանի բարձրագույն գրադարանային դասընթացների ժամանակ։

1998 թվականից զբաղեցրել է Արվեստի, մշակույթի և զբոսաշրջության ոլորտի աշխատողների վերապատրաստման ակադեմիայի գրադարանագիտության և ինֆորմատիկայի ամբիոնի պրոֆեսորի պաշտոնը։

Գիտական աշխատանքների մեծ մասը վերաբերվում են արտասահմանյան երկրներում գրադարանային գործին, գրադարանային կրթությանը, գրադարանային գործի պատմությանը, կատալոգացմանը, դասակարգմանը, ստանդարտացմանը և տերմինաբանությանը։ 600-ից ավելի գիտական հոդվածների և մեթոդական ձեռնարկների հեղինակ է։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Памяти Эдуарда Рубеновича Сукиасяна22 июня 1937 – 27 февраля 2021
  2. 2,0 2,1 2,2 Эдуард Рубенович Сукиасян (1937-2021)
  3. Указ Президента Российской Федерации от 10 декабря 2007 года № 1647 «О награждении государственными наградами Российской Федерации»
  4. «Эдуард Сукиасян». www.livelib.ru. Վերցված է 2021 թ․ փետրվարի 27-ին.
  5. «Сукиасян Эдуард Рубенович».(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդուարդ Սուքիասյան» հոդվածին։