Էդուարդ Սիմոնյանց

հայ քաղաքական և ռազմական գործիչ, գեներալ-մայոր

Էդուարդ Գրիգորի Սիմոնյանց (1937, Գրոզնի, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 1, 2005(2005-12-01), Երևան, Հայաստան), հայ քաղաքական և ռազմական գործիչ, գեներալ-մայոր։ ՀՀ Ազգային անվտանգության պետական վարչության պետ (1993-1994)[1]։

Էդուարդ Սիմոնյանց
 
Ծննդյան օր 1937
Ծննդավայր Գրոզնի, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանի օր դեկտեմբերի 1, 2005(2005-12-01)
Վախճանի վայր Երևան, Հայաստան

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Գրոզնիի տեխնոլոգիական նավթային ինստիտուտը։ Մինչև 1990 թվականն իր մասնագիտությամբ աշխատել է Մոսկվայի և Հայաստանի ձեռնարկություններում՝ մանրէաբանության խնդիրներով։ 1990 թվականից տեղափոխվել է Հայաստանի ազգային անվտանգության համակարգ, եղել գլխավոր խորհրդականի առաջին տեղակալ (1991-1993)։ 1993-1994 թվականներին եղել է ՀՀ Ազգային անվտանգության պետական վարչության պետ։ 1994 թվականից ազգային անվտանգության համակարգում զբաղեցրել է տարբեր պաշտոններ, եղել է «Վարկած» վերլուծական խմբի ղեկավար, Մտավորականների ֆորումի ավագների խորհրդի անդամ, «Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնության հիմնադիր անդամ[2]։

Գրականություն խմբագրել

  • Տիգրան Հայազն, Գարեգին Ղազարյան։ 1000 հայազգի գեներալներ, ծովակալներ։ Ե.,Հեղինակային հրատարակություն, 2009 թ., էջ 399։ ISBN 978-9939-53-105-2

Ծանոթագրություններ խմբագրել

Նախորդող
Վալերի Պողոսյան
ՀՀ Ազգային անվտանգության պետական վարչության պետ
Էդուարդ Սիմոնյանց

1993-1994
Հաջորդող
Դավիթ Շահնազարյան